Շարմազանովը Ալիևին հիշեցրեց հայկական դրոշի մասին
Քաղաքական

Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ Ալիևի այն հայտարարությանը, թե շուտով ադրբեջանական դրոշը կծածանվի Շուշիում: Նա նախ նշեց, որ Ադրբեջանը չի կատարում այն պարտավորությունները, որոնք ձեռք են բերվել Սանկտ Պետերբուրգում և Վիեննայում:
«Ալիևն էր ասել, թե շուտով ադրբեջանական դրոշը կծածանվի Շուշիում: Որպես պատմաբան եմ ասում, որ պատմությունը դաժան է բոլոր այն գործիչների նկատմամբ, ովքեր պատմությունից դասեր չեն քաղում: Ալիև կրտսերին պարզապես հիշեցնենք, որ իր նախորդներն էլ են այդպես խոսել ադրբեջանական դրոշի ծածանման վերաբերյալ, բայց նրանք ստիպված եղան 90-ականներին տեսնել հայկական դրոշներ Աղդամում, Հորադիզում, Ֆիզուլիում»,- ասաց Շարմազանովը: