close
Եղանակը Երևանում
19 Հոկտեմբերի 2017
+6°
+16°Ցերեկ
+6°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հոկ 2017
USD1481.50
GBP1633.85
EUR1565.52
RUB18.39
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պետական աջակցություն կարող են ակնկալել խնամքի ծառայություններ մատուցող` միայն հավաստագրված ՀԿ-ները

Հասարակություն

20 Մարտի 2017, 16:20
 Պետական աջակցություն կարող են ակնկալել  խնամքի ծառայություններ մատուցող` միայն հավաստագրված ՀԿ-ները

2017 թվականի հունվարի 1-ից սոցիալական ծառայություններ տրամադրող հասարակական կազմակերպությունները պետական աջակցությամբ իրականացվող ծրագրերում կարող են ընդգրկվել ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգով տվյալ սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեությունը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում հավաստագրելու դեպքում:

Հավաստագրման ենթակա են սոցիալական ծառայության տրամադրման գործունեության հետևյալ տեսակները՝ 

 

1) տարեց և (կամ) 18 տարին լրացած հաշմանդամություն ունեցող անձանց խնամքը՝

ա. տնային պայմաններում,

բ.բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի հաստատություններում,

գ. բնակչության սոցիալական պաշտպանության հատուկ (մասնագիտացված) հաստատություններում,

դ. սոցիալական հոգածության ցերեկային կենտրոններում.

 

2) երեխաների (այդ թվում՝ առանց ծնողական խնամքի մնացած, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող երեխաների) խնամքը՝

ա. տնային պայմաններում,

բ. բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի հաստատություններում,

գ. բնակչության սոցիալական պաշտպանության հատուկ (մասնագիտացված) հաստատություններում,

դ. բնակչության սոցիալական պաշտպանության խնամքի գիշերօթիկ հաստատություններում,

ե. սոցիալական հոգածության ցերեկային կենտրոններում.

 

3) որպես ժամանակավոր օթևան կացարանով ապահովելը`

ա. որոշակի բնակության վայր չունեցող անձանց,

բ. ընտանեկան բռնության ենթարկված անձանց:

Սոցիալական ծառայություններ տրամադրելու գործունեության հավաստագրման գործընթացը կազմակերպելու, հավաստագրման ևհավաստագրումը մերժելու մասին եզրակացություններ տրամադրելու նպատակով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարիհրամանով ս.թ. փետրվարի 16-ին նախարարությունում ստեղծվել է հավաստագրման հանձնաժողով:

Շահագրգիռ կազմակերպությունները հավաստագրման գործընթացի, հավաստագրման համար պահանջվող փաստաթղթերի և իրենց հետաքրքրող այլ հարցերի մասին կարող են տեղեկանալ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության  կայքից հետևյալ հղումով՝ http://www.mlsa.am/up/768-N.pdf (ՀՀ կառավարության 2015թ. սեպտեմբերի 10-ից «Սոցիալական ծառայություններ տրամադրելու գործունեության հավաստագրման դեպքերը և կարգը հաստատելու մասին» N 1078-Ն որոշում): 

Հասարակայնության հետ կապերի բաժին

Դեբեդ գետում դի են գտել
18 Հոկտեմբերի 2017, 14:55 Դեբեդ գետում դի են գտել

yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica