close
Եղանակը Երևանում
26 Սեպտեմբերի 2017
+25°
+26°Ցերեկ
+14°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Սեպ 2017
USD1477.89
GBP1646.20
EUR1567.97
RUB18.33
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՀ-ում ոչ վարակիչ հիվանդություններից վաղաժամ մահվան դեպքերը կարելի է կրճատել 40 տոկոսով

Հասարակություն

20 Մարտի 2017, 14:56
 ՀՀ-ում ոչ վարակիչ հիվանդություններից վաղաժամ մահվան դեպքերը կարելի է կրճատել 40 տոկոսով

Հայաստանում մահերի 92 տոկոսի պատճառը ոչ վարակիչ հիվանդություններն են. առաջին տեղում սրտանոթային հիվանդություններն են /54 տոկոս/ և չարորակ նորագոյացությունները /22 տոկոս/: Թե Հայաստանում ի՞նչ քայլեր պետք է արվեն` մահերի թվաքանակը կրճատելու և իրավիճակը փոխելու համար, այսօր  քննարկվեց Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ՀՀ առողջապահության նախարարության կազկակերպած կլոր սեղան-քննարկման ժամանակ: «Ոչ վարակիչ հիվանդությունների /ՈՎՀ/ կանխարգելումն ու հսկողությունը Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ ամփոփվեցին վերջին տարիներին արված աշխատանքներն ու դրանց արդյունքները:

Yerkir.am-ի հետ զրույցում ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ՈՎՀ և կյանքի ողջ ընթացքում առողջության ամրապնդման բաժնի տնօրեն Գալուդեն Գալեան նշեց, որ միջոցառումը կարևոր է ռազմավարական ծրագրերի մշակման, թիրախային ցուցանիշների սահմանման և դրանց իրականացման առումով: Նա տեղեկացրեց նաև, որ որ վարակիչ հիվանդությունների հետքերով կատարել են ուսումնասիրություն և հանգել այն եզրակացությանը, որ մյուս ոլորտները` կրթությունը, գյուղատնտեսությունը և աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունները, պետք է պատասխանատվության իրենց մասնաբաժինն ունենան դրանց կառավարման հարցում: Նրա համոզմամբ` եթե, օրինակ, քաղցկեղի դեպքում մի խումբ մարդիկ մահանում են ծխախոտի և ալկոհոլի գերօգտագործումից կամ էլ ֆիզիկապես թերակտիվ են, այդ դեպքում առողջապահական ոլորտը միայնակ չի կարող խնդրին լուծում տալ:

«Մեզ առաջին հերթին հետաքրքրում են կանխելի մահերը, որոնք վրա են հասնում 60-65 տարեկանում: Այդ մահերի մեծ մասը բաժին է ընկնում սրտանոթային համակարգի խնդիրներին` սրտամկանի ինֆարկտ և ինսուլտ, շաքարային դիաբետին, քաղցկեղին և խրոնիկ հիվանդություններին: Հայաստանում նշված տարիքային խմբում մահացության ցուցանիշն ավելի բարձր է, քան ԵՄ երկրներում, բայց, միևնույն ժամանակ, ավելի ցածր, քան տարածաշրջանում` ՌԴ-ում կամ Բելառուսում»,- ասաց Գալեան:

Նա նշեց նաև, որ, չնայած վիճակագրական պատկերին, Հայաստանում իրավիճակն այնքան էլ վախենալու չէ, ավելին` լավ նորություն ունեն: «Մինչև 2030 թվականը կփորձենք կրճատել վաղաժամ մահացությունը և Հայաստանում այն 30 տոկոսով հնարավոր է կրճատել: Այսինքն` հոռետեսական սցենարի դեպքում կրճատումը կկազմի 20 տոկոս, իսկ լավատեսության դիրքից նայելիս 40 տոկոս արդյունք կունենանք: Մենք, այնուամենայնիվ, հույս ունենք ցուցանիշը մոտեցնել 40 տոկոսին` չմնալով 20 տոկոսի հույսին»,- նշեց Գալեան:

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանն էլ ասաց, որ միջոցառման նպատակը ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարին նոր թափ հաղորդելն ու այդ ուղղությամբ ավելի ակտիվ համագործակցությունն է այլ ոլորտի և ԱՀԿ-ի հետ:

«Ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարն այսօր չի սկսվել, այն սկսվել է դեռ 10 տարի առաջ: Մեր ցուցանիշները վատը չեն, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է հանգիստ նստենք: Խնդիրն այն է, որ այս բնագավառում ազդեցությունն անմիջական չէ` տարիների ընթացքում իրականացվող միջոցառումներ ունենք, որոնց արդյունքն էլ ժամանակի ընթացքում ենք տեսնելու»,- ասաց Խաչատրյանը:

Նշենք նաև, որ Հայաստանում վաղաժամ մահերը կազմում են 32 տոկոս, որոնց զգալի` 77 տոկոսի պատճառը հենց ոչ վարակիչ հիվանդություններն են:

 

Գլխավոր դատախազը մեկնում է ՌԴ
26 Սեպտեմբերի 2017, 15:00 Գլխավոր դատախազը մեկնում է ՌԴ

yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica