close
Եղանակը Երևանում
15 Դեկտեմբերի 2017
+0°
+7°Ցերեկ
-2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Դեկ 2017
USD1482.74
GBP1649.33
EUR1570.65
RUB18.24
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գերմանական հսկա կոնցեռնը կասեցրել է իր ներդրումները Թուրքիայում

Տարածաշրջան

20 Մարտի 2017, 14:33
 Գերմանական հսկա կոնցեռնը կասեցրել է իր ներդրումները Թուրքիայում

Աշխարհի ամենամեծ ցեմենտի գործարաններից մեկը` գերմանական «HeidelbergCement»-ը, կասեցրել է Թուրքիայում կատարվող ներդրումները: Հոլդինգի տնօրեն Բերնդ Շայֆելեն հայտարարել է, որ Թուրքիայում իրականացվելիք նոր ներդրումային ծրագրերն ամբողջությամբ առկախվել են երկրում առկա անորոշ քաղաքական իրավիճակի պատճառով. տեղեկացնում է Ermenihaber-ը:

Ըստ թուրքական «Dünya.com» լրատվական կայքի` կոնցեռնի ղեկավարի հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիայում առկա իրավիճակը կարող է բացասական անդրադառնալ երկրի տնտեսական զարգացման վրա: Հայտարարության մեջ հիշատակվել է նաև Հոլանդիայի ու Գերմանիայի հետ Անկարայի լարված հարաբերությունների մասին, որոնք այդ երկրներում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավ անցկացնելու Թուրքիայի ցանկության հետևանքն են:

Նշվում է, որ գերմանական կոնցեռնի և թուրքական «Սաբանջը» ընկերության համատեղ ներդրումներով ստեղծված «Աքչանսա» գործարանը Թուրքիայի ամենամեծ` ցեմենտ արտադրող ձեռնարկությունն է: Այն բավարարում է Թուրքիայի ընդհանուր պահանջարկի 10 տոկոսը:

Հիշեցնենք, որ ապրիլի 16-ին Թուրքիայում անցկացվելիս սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում Թուրքիայի արդարադատության նախարար Բաքըր Բոզդաղը պետք է քարոզչական հավաք անցկացներ Գերմանիայում: Սակայն մարտի 2-ին գերմանական կողմը հրաժարվեց Բոզդաղին նշյալ հավաքի համար սրահ տրամադրել: Թուրք նախարար Բոզդաղը հարկադրված եղավ վերադառնալ Թուրքիա:

Ավելի ուշ Գերմանիան արգելեց նաև Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքջիի և արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի ղեկավարությամբ անցկացվելիք նույնատիպ հավաքները: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գերմանիայի վարած այս քաղաքականությունը համեմատեց ֆաշիզմի հետ, ինչն էլ ավելի սրեց լարվածությունը:

Նոր խաչքար Բաղանիսում
14 Դեկտեմբերի 2017, 23:50 Նոր խաչքար Բաղանիսում
Նալբանդյանը կմեկնի Կիև
14 Դեկտեմբերի 2017, 16:11 Նալբանդյանը կմեկնի Կիև

yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica