close
Եղանակը Երևանում
15 Դեկտեմբերի 2017
+0°
+7°Ցերեկ
-2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Դեկ 2017
USD1482.74
GBP1649.33
EUR1570.65
RUB18.24
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նոր կանոններ` ըմբշամարտում

Սպորտ

20 Մարտի 2017, 14:28
 Նոր կանոններ` ըմբշամարտում

Ըմբշամարտի կանոնները հերթական անգամ կենթարկվեն փոփոխության:

Ինչպես հայտնում է ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW),  յուրաքանչյուր ոճում քաշային կարգերն 8-ի փոխարեն կլինեն 10-ը: Յուրաքանչյուր քաշային կարգում մրցումները կանցկացվեն երկու օր:

Քաշային կարգերի փոփոխությունը հաստատման կներկայացվի այս տարի, Փարիզում կայանալիք աշխարհի առաջնությունից առաջ` UWW-ի համաժողովում: Հաստատվելու դեպքում մեծահասակների, Մ 23 տարեկանների ու երիտասարդների նոր քաշային կարգերն ուժի մեջ կմտնեն 2018 թվականի հունվարի 1-ից:

Երկօրյա մրցութային ձեւաչափը կկիրառվի պատանիների Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունների ժամանակ, որոնք տեղի կունենան, համապատասխանաբար, հուլիսին Սարաեւոյում եւ սեպտեմբերին Աթենքում:

Եթե այս նորամուծությունը վերջնականապես հաստատվի, այն եւս ուժի մեջ կմտնի 2018 թվականի հունվարի 1-ից: Այս ձեւաչափի դեպքում ըմբիշները կկշռվեն մրցութային յուրաքանչյուր առավոտ` երկրորդ օրվա համար 2 կգ փոփոխության թույլտվությամբ:

Աշխարհի առաջնության մրցաշարային ցանկում, առաջատարների ավելի արդարացի բաշխման նպատակով, UWW-ի բյուրոյի անդամները քվեարկել են ըմբիշների ամենամյա վարկանիշային աղյուսակ ստեղծելու համար:

Այս տարվա` Փարիզի աշխարհի առաջնությունում վարկանիշը կորոշվի Ռիո-2016-ի եւ 2017 թ-ի մայրցամաքային առաջնությունների արդյունքներով:

Ակնկալվում է, որ հաջորդ մրցաշրջանից սկսած վարկանիշային աղյուսակը որոշելիս հաշվի կառնվեն նաեւ մի քանի այլ մրցաշարերի արդյունքներ:

«Այս բարեփոխումները մեծ առավելություն կտան մեր մարզաձեւին: Այն ավելի դիտարժան կդառնա հանդիսատեսի եւ ըմբիշների համար»,- նշել է UWW-ի նախագահ Նենադ Լալովիչը:

Նոր խաչքար Բաղանիսում
14 Դեկտեմբերի 2017, 23:50 Նոր խաչքար Բաղանիսում
Նալբանդյանը կմեկնի Կիև
14 Դեկտեմբերի 2017, 16:11 Նալբանդյանը կմեկնի Կիև

yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica