close
Եղանակը Երևանում
18 Նոյեմբերի 2017
+3°
+13°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Նմբ 2017
USD1486.78
GBP1644.89
EUR1574.01
RUB18.17
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ատրիբուտները, որոնց մեջ իմաստ կար, վերադարձնելու ենք. Կոմկուսը` վզկապների ու համազգեստի մասին

Քաղաքական

20 Մարտի 2017, 13:34
 Ատրիբուտները, որոնց մեջ իմաստ կար, վերադարձնելու ենք. Կոմկուսը` վզկապների ու համազգեստի մասին

Կոմկուսը իշխանության գալու իր ճանապարհն է ընտրել` ոչ թե հեղափոխության միջոցով, այլ խաղաղ` քաղաքական ճանապարհով:

Այսօր ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար, նախընտրական ցուցակի առաջին համար Տաճատ Սարգսյանը լրագրողներին ասաց, որ իրենք միշտ էլ դեմ են եղել հեղափոխությանը և ամեն ինչի հասնելու են խաղաղ ճանապարհով: Ըստ նրա` ժողովրդի մեջ թյուր կարծիք կա, թե լինել ընդդիմություն` նշանակում է հանրահավաքներ անել կամ էլ հայհոյել իշխանությանը, սակայն Կոմկուսը կողմ է քաղաքակիրթ ճանապարհով ցանկացած հարցի լուծմանը: «Մենք մերժում ենք հեղափոխության միտքը, առավել ևս` մենք այդ ռեսուրսը չունենք»,- ասաց Սարգսյանը:

Հարցին, թե հնարավո՞ր է` եթե ԱԺ անցնեն, նաև էսթետիկ փոփոխություններ լինեն` վզկապները, համազգեստ կրելը վերադառնան, նա նախ պատասխանեց, որ «եթե»-ն ավելորդ էր` իրենք ԱԺ հաստատ անցնելու են: «Այո, այն ատրիբուտները, որոնց մեջ իմաստ կար, մենք վերադարձնելու ենք, ինչո՞ւ ոչ: Բացի այդ` նոր ձևերով ու մեթոդներով ենք ղեկավարելու երկիրը և ունենք այդ ուժը: Մենք մի խումբ երիտասարդներ ունենք, որոնք հիանալիորեն տիրապետում են նոր տեխնոլոգիաներին, որոնց վրա էլ պետք է շեշտը դնենք»,- հավելեց Սարգսյանը: 

yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica