close
Եղանակը Երևանում
26 Մայիսի 2018
+22°
+23°Ցերեկ
+13°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Մայ 2018
USD1482.76
GBP1644.63
EUR1565.36
RUB17.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

114-ամյա կուսակցության հետ գործ ունեք. Կոմկուսը վստահ է` ԱԺ-ում իրենց տեղն են ունենալու

Քաղաքական

20 Մարտի 2017, 13:20
 114-ամյա կուսակցության հետ գործ ունեք. Կոմկուսը վստահ է` ԱԺ-ում իրենց տեղն են ունենալու

Մինչ այս Կոմկուսը ներկայացված չի եղել ԱԺ-ում, բայց այս անգամ, վստահ են, իրենց տեղն ունենալու են. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար, նախընտրական ցուցակի առաջին համար Տաճատ Սարգսյանը:

Նա նշեց, որ մինչ այս եղած ընտրությունները կեղծել են, վերցրել Կոմկուսի ձայները, դրա համար էլ իրենք ԱԺ չեն մտել: Ըստ Սարգսյանի` եթե ԱԺ-ում չկա կոմունիստական գաղափարախոսություն, ուրեմն այդ ԱԺ-ն երկու ոտքով կաղում է: «Ցավոք, խորհրդային տարիներին ձեռք բերված բոլոր հաջողությունները զրոյի հավասարվեցին,  և այսօր ունենք արտագաղթ ու սոցիալական ծանր պայմաններ, որոնց դեմ էլ պայքարելու ենք: Մեզ հաճախ հարցնում են` որտե՞ղ էր Կոմկուսն այս տարիներին, և ես կարող եմ պատասխանել` մենք այնտեղ էինք, որտեղ պետք է լիներ Կոմկուսը»,- ասաց նա:

Սարգսյանը նշեց նաև, որ Հայաստանում 49 քաղկոմ ու շրջկոմ ունեն, բայց ֆինանսական խնդիրներ կան` վարձակալության գինը բավական բարձր է: «Մենք 20 000 մարտիկ ունենք ու շատ հզոր համակիրներ, դրա համար էլ վստահ ենք մեր հաջողության մեջ: Մենք գաղափարախոսություն կրող կուսակցություն ենք»,- հավելեց նա: 

Փլուզում՝ Երևանում
26 Մայիսի 2018, 13:00 Փլուզում՝ Երևանում

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica