close
Եղանակը Երևանում
14 Դեկտեմբերի 2017
+0°
+6°Ցերեկ
-2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Դեկ 2017
USD1482.74
GBP1649.33
EUR1570.65
RUB18.24
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սկսվեց Արթուր Սարգսյանի դիակի դատաբժշկական փորձաքննությունը

Իրավունք

18 Մարտի 2017, 16:07
 Սկսվեց Արթուր Սարգսյանի դիակի դատաբժշկական փորձաքննությունը

Քիչ առաջ սկսվեց Հաց բերողի՝ Արթուր Սարգսյանի դիակի դատաբժշկական փորձաքննությունը: Այս մասին Yerkir.am-ին հայտնեց Սարգսյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը: Փաստաբանը միաժամանակ տեղեկացրեց, որ փորձաքննությանը միջազգային փորձագետներ չեն մասնակցում:

Նշենք որ Հաց բերողի մահվան մեղավորներին պատասխանատվության ենթարկելու պահանջով բողոքի ակցիաներ նախաձեռնած Շահեն Հարությունյանն այսօր առավոտյան իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ լուծվել է միջազգային դատաբժշկին Հայաստան հրավիրելու հարցը: «Վրաստանից դատաբժիշկներ են գալիս Արթուրի համար»,-գրել էր նա:

Սակայն ավելի ուշ պարզ դարձավ, որ միջազգային փորձագետ չի գալու, իսկ Արթուր Սարգսյանի մարմինը 48 ժամից ավելի պահելու դեպքում հնարավոր է նորմալ արդյունքներ չարձանագրվեն:

Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանի մահվան պատճառները պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի կատարմանը հնարավորություն է տրվել մասնակցելու տուժողի իրավահաջորդին և նրա ներկայացուցիչներին։ Տուժողի իրավահաջորդը և նրա ներկայացուցիչները միջնորդել էին նախաքննական մարմնին փորձաքննությանը ներգրավել նաև միջազգային փորձագետներին։

Միջնորդությունը բավարարվել էր: Փորձաքննության համար առգրավվել են ոչ միայն «Արմենիա» բժշկական կենտրոնում Արթուր Սարգսյանի հիվանդության պատմագիրը, այլ նաև՝ շտապօգնության, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում նրա առողջական վիճակի վերաբերյալ առկա բժշկական փաստաթղթերը։ Նշենք, որ «Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Հաց բերող Արթուր Սարգսյանը մահացել է մարտի 16-ին՝ «Արմենիա» ԲԿ-ում:

Նալբանդյանը կմեկնի Կիև
14 Դեկտեմբերի 2017, 16:11 Նալբանդյանը կմեկնի Կիև

yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica