close
Եղանակը Երևանում
15 Դեկտեմբերի 2017
+0°
+7°Ցերեկ
-2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Դեկ 2017
USD1482.74
GBP1649.33
EUR1570.65
RUB18.24
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մեզ մի΄ վախեցրու, որ գնալու ես երկրից. վարչապետը՝ ազատամարտիկին

Քաղաքական

18 Մարտի 2017, 14:09
 Մեզ մի΄ վախեցրու, որ գնալու ես երկրից. վարչապետը՝ ազատամարտիկին

Այսօր ՀՀԿ կուսակցության անդամ, վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ի նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանդիպեց Դիլիջանի ընտրողների հետ:

«Վարդենիկ ազատամարտի վետերանների» ՀԿ-ի նախագահ Գևորգ Ազիզյանը վարչապետին հայտնեց, որ օրեր առաջ փորձել է արժանանալ նրա ընդունելությանը, սակայն իրեն այդպես էլ պատասխան չեն տվել:

«Ես դիմում եմ գրել, զանգել ձեր տեղեկալին, ես ցանկանում եմ ազատամարտիկներին վերաբերող հարցերը կլոր սեղանի շուրջ քննարկել: Մեծարգո' վարչապետ, ենթադրենք ես Վարդենիկի Գևորգը չեմ, այլ պարսիկ եմ, ի՞նչ է նշանակում այս վիճակը, խնդրում եմ հարցին լուծում տվեք, եթե չէ՝ ես ընտանիքով գնալու եմ Հայաստանից»,- ասաց քաղաքացին:

Կարեն Կարապետյանն արձագանքեց. «Դու հիասթափված ես, նեղված ես, էդ քո ներքին տրամադրությունը մի փորձի բոլորի վրա տարածել: Հարցդ կոռեկտ ձևակերպի ու մեզ մի՛ վախեցրու, որ գնալու ես երկրից: Ես շատ եմ ցանկանում, որ դու չգնաս երկրից: Հիմա լսի', հարցդ գրավոր տուր: Ես, ցավոք, բոլոր քաղաքացիների հետ չեմ կարող հանդիպել»:

 Վարչապետը խորհուրդ տվեց ազատամարտիկին՝ դիմել իր կողքին կանգնած խորհրդականին:

Նոր խաչքար Բաղանիսում
14 Դեկտեմբերի 2017, 23:50 Նոր խաչքար Բաղանիսում
Նալբանդյանը կմեկնի Կիև
14 Դեկտեմբերի 2017, 16:11 Նալբանդյանը կմեկնի Կիև

yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica