close
Եղանակը Երևանում
19 Հոկտեմբերի 2017
+6°
+16°Ցերեկ
+6°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հոկ 2017
USD1481.50
GBP1633.85
EUR1565.52
RUB18.39
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մենք լավ հասկանում ենք՝ ինչքան ծանր գին ենք վճարել և չի բացառվում, որ դեռ ստիպված լինենք վճարել. Արսեն Համբարձումյան

Քաղաքական

17 Մարտի 2017, 21:34
 Մենք լավ հասկանում ենք՝ ինչքան ծանր գին ենք վճարել և չի բացառվում, որ դեռ ստիպված լինենք վճարել. Արսեն Համբարձումյան

Հայտնել ենք, որ նախընտրական քարոզարշավի շրջանակներում դաշնակցականներն այսօր հանդիպեցին Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչների հետ:

ՀՅԴ ԳՄ անդամ Արսեն Համբարձումյանն իր խոսքում ասաց, որ ՀՅԴ-ն այն քաղաքական ուժն է, որ մշտապես կարևորել է երկրում համակարգային փոփոխություններին անցումը: «Եթե մենք չկարողանանք կայացնել ուժեղ, համերաշխ հասարակություն, մեր խնդիրները հնարավոր չի լինի լուծել: Այն բոլոր խնդիրները, որոնք մտահոգում են բոլորիս, հետևանք են, պատճառներն ավելի խորն են, պատճառները համակարգային են, դրա համար է, որ ասում ենք՝ մենք պետք է ունենանք նոր որակի իշխանություն»,- ասաց Համբարձումյանը՝ հավելելով. «Դրա համար մենք պետք է ունենանք արդյունավետ կառավարում: Հարցերի լուծումն ասյտեղ է թաքնված: Մեր ծրագրային դրույթների մեջ հենասյունային դրույթը մարդու իրավունքներին է վերաբերում: Սա է պատճառը, որ Դաշնակցությունը գտնվում է իշխանության մեջ, որովհետև առանց համակարգային փոփոխությունների, մեր երկիրն ապագա չի ունենա: Մենք լավ հասկանում ենք՝ ինչքան ծանր գին ենք վճարել դրա համար և չի բացառվում, որ դեռ ստիպված լինենք վճարել, բայց մենք պատրաստ ենք դրան, որովհետև մենք գիտենք՝ որ ճանապարհն է մեզ տանելու դեպի հզոր Հայաստան»: Համբարձումյանը վստահեցրեց, որ սահմանադրական փոփոխությունները բերելու են արդյունավետ պետական կառավարման համակարգի: «Այն ջղաձիգ վիճակները, որ կան քարոզարշավի ժամանակ, այդ ջղաձգումները վերջին ջղաձգումներն են՝ այն զոռբաների, կիսագրագետների, միջակությունների, ովքեր փորձում են վերջին շնչի վրա իշխանություն պահել իրենց ձեռքում»,- ասաց նա:

Դեբեդ գետում դի են գտել
18 Հոկտեմբերի 2017, 14:55 Դեբեդ գետում դի են գտել

yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica