close
Եղանակը Երևանում
22 Օգոստոսի 2017
+30°
+36°Ցերեկ
+21°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Օգս 2017
USD1478.55
GBP1614.08
EUR1562.30
RUB18.10
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
[email protected] [email protected]
ՎԵՐԵՎ

Այսօր շատերը փորձում են Դաշնակցությունը որպես միայն զենքի կուսակցություն ներկայացնել. Աղվան Վարդանյան

Քաղաքական

17 Մարտի 2017, 20:10
 Այսօր շատերը փորձում են Դաշնակցությունը որպես միայն զենքի կուսակցություն ներկայացնել. Աղվան Վարդանյան

Այսօր ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը և Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը հանդիպել են  Սիսիան քաղաքի բնակիչների հետ:

«Դաշնակցությունը չէր կարող հուսախաբ անել հեռավոր մարզերի բնակիչներին և չներկայանալ այսօր նրանց հետ նախատեսված հանդիպմանը: Սակայն, հարգելով նախօրեին մահացած Հաց բերող անունը ստացած Արթուր Սարգսյանի հիշատակը, չեղյալ է հայտարարել հանդիպումների համերգային մասը»,- սիսիանցիներին հայտնեց Աղվան Վարդանյանը:

Աղվան Վարդանյանը խոսելով կուսակցության գաղափարախոսության մասին՝ նկատեց՝ այսօր շատերը փորձում են Դաշնակցությունը որպես միայն զենքի կուսակցություն ներկայացնել:

Դաշնակցության ներկայացուցիչները խորհուրդ տվեցին ընտրողներին գիտակցված ընտրության գնալ եւ հասկանալ՝ իրենք են Հայաստանում փոփոխությունների երաշխավորը:

Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու Դավիթ Լոքյանը նկատեց՝ վերջապես երկար պայքարից հետո Դաշնակցությունը հասավ երկրում խորհրդարանական կառավարման մոդելին, մնում է՝ ժողովուրդն արժանավորներին ուղարկի Ազգային ժողով:

 «Ծանոթ եմ բոլոր համայնքների տեղային խնդիրներին և նոր խորհրդարանում ամեն ինչ անելու ենք դրանց լուծում տալու համար: Դաշնակցությունը բոլոր իր ծրագրերը կյանքի կոչելու համար ուզում է կառավարման համակարգում ծանրակշիռ դեր ունենալ եւ ժողովրդին ներկայանում է ուժեղ կազմով»,- ասաց նախարարը:

 Այնուհետև կուսակցության ներկյացուցիչները նշեցին, իրենց թեկնածուներն առանձին ընտրատեղամասերում ոչ թե իրար դեմ են պայքարում, այլ հանուն մեկ գաղափարի ու այն ծրագրի, որ կուսակցությունն է առաջ քաշել: 

 Ազատամարտիկ Վարդան Գևորգյանը Սյունիքում եւ Վայոց ձորում Դաշնակցության առաջադրած վարկանիշային թեկնածուներից է:

«իմ եւ ընկերներիս անցած ճանապարհը իմանալով՝ սիսիանցիները գիտեն, որ կարդարացնեմ իրենց վստահությունը»,- ասաց նա:

 Նույն համոզմունքն ունի նաև հայտնի բժիշկ Թաթուլ Հակոբյանը, ով այժմ միջազգային կազմակերպությունում է աշխատում, չի կարող առաջադրվել, բայց վստահ է, որ Դաշնակցությունը կծառայի իր հարազատ Սիսիանին:

Դաշնակցության ներկայացուցիչները խոսեցին նաև խաղաղության հաստատման կարևորության ու դա այս ընտրություններին որպես խաղաթուղթ շահարկող ուժերի մասին: 

Հրդեհ Դդմաշեն գյուղում
22 Օգոստոսի 2017, 19:55 Հրդեհ Դդմաշեն գյուղում

yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica