close
Եղանակը Երևանում
29 Մայիսի 2017
+23°
+25°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Մայ 2017
USD1481.77
GBP1619.89
EUR1540.26
RUB18.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
[email protected] [email protected]
ՎԵՐԵՎ

ՀՀ պետգնումների էլեկտրոնային համակարգում կընդգրկվեն նաև Համաշխարհային բանկի ԾԻԳ-երի գնումները. Ֆիննախ

Տնտեսական

17 Մարտի 2017, 18:16
 ՀՀ պետգնումների էլեկտրոնային համակարգում կընդգրկվեն նաև Համաշխարհային բանկի ԾԻԳ-երի գնումները. Ֆիննախ

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանն այսօր մամուլի ասուլիսին ասել է, որ ՀՀ կառավարության ծրագրով պետական գնումների բնագավառում իրականացվելիք 4 միջոցառումներից 3-ն արդեն իսկ կատարվել են, իսկ վերջինը կավարտվի հաջորդ շաբաթ:

Միջոցառումներից առաջինը, որն ավարտվել է փետրվարին, ներառում է գնման գործընթացների պարզեցումը, պատվիրատուների թվի կրճատումը և մասնակի կենտրոնացված համակարգը:

«Իրականացվեց պետական կառավարման մարմինների շրջանակում գործող ՊՈԱԿ-ների կողմից գնումների կենտրոնացում: Փաստացի, այս տարի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կենտրոնացրեց իր ՊՈԱԿ-ների գնումները: Հիմա արդեն աշխատում ենք նաև առողջապահության նախարարության հետ, որպեսզի նրա ներքո գործող ՊՈԱԿ-ների գնումները նույնպես կենտրոնացվեն պետական գնումների էլեկտրոնային համակարգում»,- ասել է փոխնախարարը:

Մյուս միջոցառումը միտված է հակամրցակցային երևույթների զսպման նպատակով գնման գործընթացում շահերի բախման բացակայության մասին անարժանահավատ հայտարարությունների և գնման գործընթացում փոխկապակցված անձանց միաժամանակյա մասնակցության համար պատասխանատվություն սահմանող օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությանը:

ՀՀ կառավարության ծրագրով պետական գնումների բնագավառում իրականացված հաջորդ միջացառումը` օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների ֆինանսավորմամբ ծրագրերի իրականացվող գնումների՝ թղթայինից էլեկտրոնային համակարգ տեղափոխելու պիլոտային ծրագիրն է, որն ավարտվել է նախորդ շաբաթ:

«Համաշխարհային բանկի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ տվյալ կազմակերպության կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակում մրցույթներն իրականացվեն Հայաստանի Հանրապետության պետական գնումների էլեկտրոնային համակարգի միջոցով: Իրականում այն մեզ համար մեծ վստահության քվե է: Նման կազմակերպություն, ինչպիսին է Համաշխարհային բանկը, վստահում է Հայաստանի պետական գնումների համակարգին»,-նշել է Կարեն Թամազյանը:

Փոխնախարարի տեղեկացմամբ` պիլոտային եղանակով էլեկտրոնային գնումների ARMEPS համակարգի միջոցով կազմակերպվել է գնանշման հարցման ընթացակարգ և բաց ազգային մրցույթի ընթացակարգ, որոնց արդյունքում համակարգում ծրագրային խնդիրներ չեն առաջացել: Արդյունքում` ապրիլի 1-ից բոլոր ԾԻԳ-երը կսկսեն Համաշխարհային Բանկի ծրագրերի շրջանակներում նման մրցույթներն իրականացնել ՀՀ պետական գնումների էլեկտրոնային ARMEPS համակարգի միջոցով:

«Նախատեսում ենք նաև բանակցություններ սկսել Ասիական զարգացման բանկի հետ, որպեսզի իրենց գնումները նույնպես սկսեն իրականացնել մեր պետական գնումների էլեկտրոնային համակարգի միջոցով: Հուսով ենք՝ կարճ ժամանակ անց կկարողանանք նաև ներկայացնել այդ բանակցությունների արդյունքները»,- հավելել է Թամազյանը:

Չորրորդ միջոցառումը, որը կավարտվի մյուս շաբաթվա վերջ, գնման պայմանագրերի կատարման արդյունքների ընդունման գործընթացի էլեկտրոնային եղանակով կազմակերպումն է:

Կառավարության ծրագրով այս բոլոր միջոցառումները նախատեսված է ավարտել ապրիլի 1-ին:

Փոխնախարարի տեղեկացմամբ` նախատեսում են նաև, որ ապրիլի 1-ից բոլոր պետական ՓԲԸ-ները նույնպես անցնեն պետական գնումների էլեկտրոնային տարբերակին: «Հիմա արդեն աշխատանքները տարվում են: Նախատեսում ենք, որ ապրիլի վերջից բոլոր պետական հիմնադրամները նույնպես կանցնեն դրան և հանրությանը տեսանելի ու հասանելի կլինեն նրանց գնումների ընդունման արդյունքները»,- ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալը:

2016թ. պետական գնումների նախնական ամփոփման տվյալներով՝ ընդամենը գնումները 2016թ. կազմել են շուրջ 188.5 մլրդ. դրամ, որից 97.0 մլրդ. դրամը մենաշնորհային գնումներ (լույս, ջուր, կոմունալ այլ ծախսեր, հիվանդանոցներ, պոլիկլինիկաներ և այլն), իսկ 91.5 մլրդ. դրամը մրցակցային գնումները: Մրցակցային գնումների մեջ ընդամենը 7.2% կազմում է մեկ անձից կատարված գնումները (6.6 մլրդ դրամ), ինչը նախորդ տարվա համեմատ նվազել է ավելի քան 2.5 անգամ (2015թ. 18.3% , 21.2 մլրդ դրամ): Փոխնարարի խոսքով` սա վկայում է այն մասին, որ ավելացել է մրցակցային գնումների ծավալը և մրցակցության աստիճանը: Օրինակ՝ բաց ընթացակարգերով մրցույթների դեպքում միջին մասնակցությունը կազմել է 6.4 կազմակերպություն 1 մրցույթին` նախորդ տարվա 3.4 դիմաց, պարզեցված ընթացակարգերում 3.3` նախորդ տարվա 1.5-ի դիմաց:

Ազատվել է աշխատանքից
29 Մայիսի 2017, 13:45 Ազատվել է աշխատանքից

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica