close
Եղանակը Երևանում
22 Մայիսի 2017
+21°
+22°Ցերեկ
+10°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Մայ 2017
USD1482.89
GBP1627.76
EUR1541.32
RUB18.54
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
[email protected] [email protected]
ՎԵՐԵՎ

ՀՀԿ-ն Երևանում շատ ձայն ունի. «Ծառուկյան» դաշինքը՝ մարզերում

Քաղաքական

17 Մարտի 2017, 14:22
 ՀՀԿ-ն Երևանում շատ ձայն ունի. «Ծառուկյան» դաշինքը՝ մարզերում

«Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանն այսօր լրագրողներին հայտնեց, որ իրենց հարցումների համաձայն՝ ապրիլի 2-ին կայանալիք ընտրություններով հետաքրքրվողների թիվն աճել է, բայց նրանցից շատերը հասկացել են նաև, որ պետք չէ տարվել հույզերով. դրանք անիրական են:

Ըստ նրա` հարցումները ցույց են տալիս, որ չկա այնպիսի ուժ, որը լիարժեք հաղթող լինի: «Չկա մի ուժ, որ հիսուն պլյուս մեկ ձայն հավաքի»,- ասաց սոցիոլոգը:  

Նրա խոսքով՝ շատ են նաև այնպիսի քաղաքացիները, ովքեր անհատներին գիտեն, բայց չգիտեն՝ որ քաղաքական ուժն է նա ներկայացնում: «Օրինակ՝ շատերը գիտեն, ասենք, Արթուր Բաղդասարյանին, բայց չգիտեն, որ նա վերածնված «Հայկական վերածնունդ»-ից է»,- ասաց Ադիբեկյանը:

Ի դեպ, ներկայացնելով հարցման՝ քաղաքական ուժերի ձայների նախնական բաշխման մասը՝ Ադիբեկյանը նշեց, որ «Ծառուկյան» դաշինքն իր ձայներով գերազանցում է ՀՀԿ-ին:  «1.5-2 տոկոսով գերազանցում է ՀՀԿ-ին: Եթե Ծառուկյանը մի քանի վրիպում թույլ չտար, ավելի շատ տոկոս կունենար, բայց երևի նրա թիմում չկա մեկը, ով կարող է ասել նրան այդ մասին»,- ասաց սոցիոլոգը՝ հավելելով, որ ՀՀԿ-ն ավելի շատ ձայներ հավաքում է Երևանում, իսկ «Ծառուկյան» դաշինքը՝ մարզերում: «Մի բան է քարոզել անվտանգություն և խաղաղություն, մեկ այլ բան` խաղողություն և բարգավաճում»,- ասաց նա:

Ադիբեկյանը նաև նշեց, որ ներկա փուլում ընտրություններին հնարավոր մասնակիցների թիվը կազմում է 61.5 տոկոս, իսկ ակտիվ մասնակիցների թիվը՝ 92 տոկոս: Սոցիոլոգի տվյալներով՝ ընտրություններին մասնակից ուժերին տրվող ձայների բաշխվածությունն այսպիսին է` «Ծառուկյան» դաշինքի օգտին մարզերում կքվեարկի ընտրողների 37 տոկոսը, ՀՀԿ-ի օգտին՝ 33 տոկոսը, ՕՐՕ-ի օգտին` 5-6 տոկոսը, «Ելք»-ի օգտին՝ 5-6 տոկոսը, ՀՅԴ-ի օգտին` 5 տոկոսը, ՀՎԿ-ի օգտին՝ 5-6 տոկոսը, «Ազատ դեմոկրատներ»-ի օգտին` 3-4 տոկոսը, ՀԱԿ-ի օգտին`  3-4 տոկոսը,  Կոմկուսի օգտին՝ 2-3 տոկոսը: Երևանում ՀՀԿ-ի օգտին քվեարկողների թիվը կհասնի 37 տոկոսի, իսկ «Ծառուկյան» դաշինքի օգտին՝ 34.5 տոկոսի:

Իժ` Բյուրավանում
21 Մայիսի 2017, 17:03 Իժ` Բյուրավանում

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica