close
Եղանակը Երևանում
24 Ապրիլի 2017
+15°
+17°Ցերեկ
+8°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Ապր 2017
USD1484.51
GBP1619.83
EUR1518.72
RUB18.61
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
[email protected] [email protected]
ՎԵՐԵՎ

«Ծառուկյան» դաշինքը մեղադրում է, իսկ Արման Սահակյանը` հերքում

Քաղաքական

17 Մարտի 2017, 13:20
 «Ծառուկյան»  դաշինքը մեղադրում է, իսկ Արման Սահակյանը` հերքում

Երեկ ծեծի է ենթարկվել «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային ցուցակով Աջափնյակ վարչական շրջանում առաջադրված Վահան Կարապետյանը: Նրան տեղափոխել են հիվանդանոց: Ըստ ԲՀԿ տարածած հայտարարության` Վահան Կարապետյանին ծեծի են ենթարկել ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված Արման Սահակյանի թիմակիցները:

Սակայն Արման Սահակյանի նախընտրական շտաբը հայտարարություն է տարածել, որում հերքում է դա: Հայտարարության մեջ ասվում է. «Աջափնյակ վարչական շրջանում նախորդ օրը տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հայտնում ենք, որ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Կարապետյանի եւ իր նախկին մտերիմներից մեկի միջեւ տեղի ունեցած վիճաբանությունը, որը, ցավոք, ուղեկցվել է ֆիզիկական ուժի գործադրմամբ, բացարձակապես աղերս չունի քաղաքական գործընթացների եւ գալիք ընտրությունների հետ:

Կարեւորում ենք նաեւ այն հանգամանքը, որ տեղի ունեցածը ի սկզբանե հրահրվել է անձամբ ԲՀԿ պատգամավոր Վահան Կարապետյանի եւ իր  համակիրների կողմից ՀՀԿ նախընտրական շտաբերից մեկի մոտակայքում:  Ինչ վերաբերում է ապրիլի 2-ից հետո հնարավոր զարգացումներին, ապա տեղեկացնում ենք, որ ՀՀԿ Աջափնյակի կառույցը ջատագովն է իրականությունը պարզելու եւ բոլոր մեղավորներին իրենց տեղը դնելու, անկախ զբաղեցրած դիրքից եւ պաշտոնից:

Գալիք ընտրություններին Աջափնյակում վերահաս պարտությունից սադրանքների դիմող թեկնածուի թիմին առաջարկում ենք վերադառնալ քաղաքակիրթ հարթություն: Մեր կողմից գործադրելու ենք բոլոր ջանքերը ընտրական գործընթացներն օրինականության դաշտում պահելու ուղղությամբ»:

ԲՀԿ տարածած հայտարարության մեջ ասվում էր. «Երեկ երեկոյան Աջափնյակ համայնքում ՀՀԿ թեկնածու Արման Սահակյանի թիմակիցները դարանակալել և փորձել են հաշվեհարդար տեսնել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Կարապետյանի հետ՝ մատուցելով արջի հերթական ծառայությունը: Մենք, իհարկե, հասկանում ենք, որ Արման Սահակյանը և նրա թիմը այլևս հասկացել է, որ ո՛չ իրեն տրամադրված անսահման վարչական ռեսուրսը, ո՛չ անսահման փողը, որով Արման Սահակյանը ողողել է ողջ Աջափնյակ համայնքը, անհրաժեշտ արդյունք չեն տալիս, ուստի կանխազգալով ապագա պարտությունը՝ ՀՀԿ թեկնածուն դիմել է իրեն հոգեհարազատ վերջին ռեսուրսին՝ թաղի խուժանին և թմրամոլներին: Հաշվի առնելով ընտրական փուլը՝ «Ծառուկյան» դաշինքը չի տրվելու որևէ սադրանքի, բայց ապրիլին 2-ին հաջորդելու է ապրիլի 3-ը և բոլոր մեղավորները՝ փոքր տրամաչափի խուժանից մինչև այս միջադեպի կազմակերպիչը, ստանալու են իրենց արժանի պատասխանը: Տեղեկացնեմ նաև, որ Վահան Կարապետյանը տրամադրված է մարտական և վճռական և նույն ոգևորությամբ թե՛Վահանը եւ թե՛ մեր ողջ թիմը շարունակելու է քարոզարշավը՝ մեր երկրում լրջագույն փոփոխություններ իրականացնելու համար»:

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica