close
Եղանակը Երևանում
22 Մայիսի 2017
+21°
+22°Ցերեկ
+10°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Մայ 2017
USD1482.89
GBP1627.76
EUR1541.32
RUB18.54
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
[email protected] [email protected]
ՎԵՐԵՎ

Մոսկվայում փորձել են սպանել հայ եղբայրների

Աշխարհ

16 Մարտի 2017, 16:24
 Մոսկվայում փորձել են սպանել հայ եղբայրների

Մոսկվայում մարտի 14-ին երկու հայ եղբայրների մասնակցությամբ վիճաբանություն է տեղի ունեցել, որն ավարտվել է կրակոցներով. հայտնում է Комсомольская правда-ն: Վիճաբանությունը տեղի է ունեցել մասնավոր և լիցենզիա ունեցող տաքսիստների միջև:

Տեղեկության համաձայն` երկու հայ եղբայրները «Ժիգուլի»-ով, որը պատկանել է նրանցից մեծին՝ Հրաչիկին (անունները փոխված են), մոտեցել են վիճաբանության վայրին: Հրաչիկը մասնավոր տաքսի է վարել, այդ գործում նրան օգնել է փոքր եղբայրը՝ Վարդանը: Այդ օրը Վարդանը նստած է եղել վարորդի կողքին: Երբ մեքենան կայանել են ավտոբուսային կանգառի մոտակայքում, մեքենայի մոտ կանգնել է քաղաքային տաքսի, որից դուրս են եկել երկու տղամարդ: Նրանք, բացելով «Ժիգուլի»-ի դուռը, նստել են հետևի նստատեղին: Առանց ավելորդ խոսքերի` նրանցից մեկը գրպանից հանել է տրավմատիկ ատրճանակը, պահել Հրաչիկի գլխին և հրամայել գնալ մոտակա բակերից մեկը: Երբ ավտոմեքենան ժամանել է նշված տեղը, Վարդանը փորձել է կտրուկ շարժումով հեռացնել ատրճանակը եղբորից, բայց տղամարդը սեղմել է  ձգանը, և փամփուշտը դիպել է Հրաչիկի գլխին: Վարդանը դուրս է եկել մեքենայից ու ստացել հրազենային վիրավորում մեջքի և ոտքի շրջանում: Հրաչիկը վերակենդանացման բաժանմունքում է, իսկ նրա եղբայրը՝ քաղաքային հիվանդանոցի վնասվածքաբանական բաժնում:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ «խուլիգանություն» հոդվածով: 

Իժ` Բյուրավանում
21 Մայիսի 2017, 17:03 Իժ` Բյուրավանում

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica