close
Եղանակը Երևանում
17 Նոյեմբերի 2018
+6°
+11°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռուսաստանը պատրաստ է աջակցել Երևանին և Անկարային. Լավրով

Քաղաքական

16 Մարտի 2017, 14:12
 Ռուսաստանը պատրաստ է աջակցել Երևանին և Անկարային. Լավրով

Ռուսաստանը միայն կողջունի, եթե ԵՏՄ արտաքին սահմանի հայ-թուրքական հատվածը բացվի մարդկանց և ապրանքների ու ծառայությունների ազատ տեղաշարժի համար. հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Regional Post- Caucasus ամսագրին տված հարցազրույցում:

Նա նշել է, որ Ռուսաստանը կարևոր դեր է խաղացել 2007-2009-ին Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցում, սակայն ավելի ուշ կարգավորման գործընթացը կանգ է առել:

«Սկզբունքորեն կարևոր է, որ կողմերը պայմանավորվելու և լուրջ, պատասխանատու որոշումներ կայացնելու ունակություն են դրսևորել: Վստահ եմ, որ Հայաստանը և Թուրքիան ունակ են կարգավորել ունեցած խնդիրները: Շատ բան կախված է հենց նրանցից: Երբ Երևանը և Անկարան նստեն բանակցությունների սեղանի շուրջ, Ռուսաստանը պատրաստ կլինի նրանց տրամադրել ամենաակտիվ աջակցությունը»,- ասել է Լավրովը:

Ի՞նչն ենք պաշտպանում...
16 Նոյեմբերի 2018, 21:45 Ի՞նչն ենք պաշտպանում...
Տեղումներ` թաց ձյան տեսքով
16 Նոյեմբերի 2018, 18:01 Տեղումներ` թաց ձյան տեսքով
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica