close
Եղանակը Երևանում
19 Օգոստոսի 2018
+22°
+28°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Օգս 2018
USD1483.14
GBP1613.68
EUR1549.86
RUB17.16
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հարություն Խաչատրյանի «Փակուղի» ֆիլմը երկու միջազգային կինոփառատոների կմասնակցի

Մշակույթ

13 Մարտի 2017, 16:32
 Հարություն Խաչատրյանի «Փակուղի» ֆիլմը երկու միջազգային կինոփառատոների կմասնակցի

ՀՀ ժողովրդական արտիստ, «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հիմնադիր  Հարություն Խաչատրյանի  «Փակուղի» ֆիլմn այս ամիս կներկայացվի երկու տարբեր միջազգային կինոփառատոներում:

Ռումինիայում այսօր մեկնարկում է  մարդու իրավունքների վերաբերյալ վավերագրական ֆիլմերի «Մեկ աշխարհ» 10-րդ միջազգային կինոփառատոնը, որտեղ «Փակուղին» առաջադրված է «Լավագույն ֆիլմ» անվանակարգում:

Մարտի 9-ից ընթանում է Սոֆիայի 21-րդ միջազգային կինոփառատոնը, որտեղ «Փակուղի» ֆիլմը ներկայացված է «Պրեմիերաներ» արտամրցութային ծրագրում:

***

 «Փակուղի» ֆիլմը Լևոն անունով ինժեների մասին է, ով 1990-ականների Գրին քարտ շահեց և ընտանիքով մեկնեց Ամերիկա: Հարություն Խաչատրյանը շուրջ 25 տարի հետևել է իր հերոսին և մի ֆիլմում ներկայացնում է նրա կյանքի ու ընտանիքի հետ հարաբերությունների տարբեր հանգրվանները: «Փակուղին» հեղինակի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» շարքի երկրորդ ֆիլմն է:

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2016-ին  Շվեյցարիայում՝  Նյոն քաղաքի «Vision du Reel»  միջազգային կինոփառատոնի շրջանակում:  

Ջերմաստիճանը կնվազի
18 Օգոստոսի 2018, 20:09 Ջերմաստիճանը կնվազի
Իրավիճակը՝ շփման գծում
18 Օգոստոսի 2018, 15:53 Իրավիճակը՝ շփման գծում
ՃՏՊ` Առինջ գյուղի մոտ
17 Օգոստոսի 2018, 22:13 ՃՏՊ` Առինջ գյուղի մոտ

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica