close
Եղանակը Երևանում
16 Նոյեմբերի 2018
+9°
+12°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Նմբ 2018
USD1487.27
GBP1622.97
EUR1549.69
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հուսահատված մարդիկ այսօր հավատում են անիրատեսական խոստումներին. Ռուդիկ Վարդանյան

Քաղաքական

13 Մարտի 2017, 13:55
 Հուսահատված մարդիկ այսօր հավատում են անիրատեսական խոստումներին. Ռուդիկ Վարդանյան

Yerkir.am-ի հետ զրույցում թիվ 9 ընտրական տարածքում` Լոռու մարզում, ՀՅԴ ռեյտինգային ցուցակով առաջադրված Ռուդիկ Վարդանյանն անդրադարձավ նախընտրական քարոզարշավին: Նրա խոսքով` քարոզարշավն անցնում է կազմակերպված` ՀՅԴ ծրագրային դրույթները ընտրողների հետ քննարկելով, բացատրական աշխատանքներ տանելով, ընտրությունների կարևորությունը շեշտելով:

Քարոզարշավի ժամանակ առանձնահատուկ ուշադրություն է դարձվում համակարգային փոփոխությունների հարցին: Ըստ Վարդանյանի` ՀՅԴ-ի` կոալիցիոն գործընկեր լինելու վերաբերյալ դժգոհությունը բացատրում են այն հանգամանքով, որ ավելի արդյունավետ է իշխանության ներսից փոփոխություններ կատարելը, ոչ թե դրսից, քանի որ դրսից լավագույն դեպքում կարող են զբաղվել քննադատությամբ, որը փոփոխությունների կարող է և չբերել: Մինչդեռ ՀՅԴ-ն իր գործելաոճով, կառավարման համակարգի նկատմամբ իր մոտեցումներով կարող է փոփոխություններ իրականացնել ներսից:

Ինչ վերաբերում է քարոզարշավի ժամանակ հանդիպող խնդիրներին, Ռուդիկ Վարդանյանը նշեց, որ դա բոլոր կուսակցությունների նկատմամբ մարդկանց վստահության պակասից է, որը բխում է նրանց  սոցիալ-տնտեսական վատ վիճակից:

«Շատ մարդիկ հավատում են այն ուժերին, որոնք իրենց խոստանում են, ասենք, մեկ ամսվա ընթացքում թոշակների բարձրացում: Մարդիկ այսօր հավատում են խոստումներին: Հուսահատությունը մարդկանց հասցրել է մի վիճակի, երբ մարդիկ փորձում են գտնել մի գերմարդու, ով իրենց բոլոր խնդիրները կլուծի: Սա շատ վատ տենդենց է, վտանգավոր»,- ասաց նա:

Հարցին, թե ո՞րն է լինելու Դաշնակցության հաղթաթուղթը, Ռուդիկ Վարդանյանը պատասխանեց, որ ընտրողներին պետք է բացատրել, հասկացնել, որ մարդիկ չհավատան անիրատեսական խոստումներին, հավատան այն ուժերին, որոնք կողմնակից են համակարգային փոփոխությունների: «Կարևորը համակարգային փոփոխություններն են, ոչ թե մեկ օրվա 10 կամ 20 հազարական դրամները»,- ասաց նա:

ԱԺ նիստն` ուղիղ
16 Նոյեմբերի 2018, 10:24 HES_VIDEOԱԺ նիստն` ուղիղ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica