close
Եղանակը Երևանում
18 Սեպտեմբերի 2018
+20°
+26°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Սեպ 2018
USD1484.37
GBP1635.69
EUR1565.50
RUB17.15
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մի շարք բյուրոկրատական պատեր պետք է քանդվեն. ՀՅԴ-ի կողմից առաջադրված թեկնածու

Քաղաքական

9 Մարտի 2017, 21:45
 Մի շարք բյուրոկրատական պատեր պետք է քանդվեն. ՀՅԴ-ի կողմից առաջադրված թեկնածու

Թիվ 4 ընտրատարածքում (Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն) ՀՅԴ-ի կողմից առաջադրված անկուսակցական թեկնածու Տիգրան Բալոյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց՝ ՀՅԴ-ի և իր համատեղ որոշման արդյունքն է, որ առաջադրվել է հենց այդ կուսակցության  ցուցակով: «Ինչո՞ւ հենց Դաշնակցություն, որովհետև բավականին ֆունդամենտալ կուսակցություն է, այդ կուսակցության սոցիալիստական ուղղվածությունը շատ հոգեհարազատ է ինձ»,- նշեց նա` հավելելով, որ, նախքան մեծ քաղաքականությունում հայտ ներկայացնելը, ներգրավված է եղել տարբեր սոցիալական նախագծերում:

«Տարբեր սոցիալական նախագծեր կյանքի կոչելու համագումարում ստեղծվեց  «Ֆոնդ 100»` քաղցկեղով հիվանդ երեխաների օժանդակության համար նախատեսված բարեգործական հիմնադրամը: Կարծում եմ՝ ժամանակն է, որ մեր կուտակած փորձն ավելի լայն կիրառում ունենա, և ավելի խորանա այդօրինակ գործունեությունը:  Փորձում ենք մեր աշխատանքային ոճը մտցնել նաև պառլամենտ: Շատ լավ կլինի, որ որևէ խնդրահարույց ոլորտում աշխատած մարդը ներկայացված լինի խորհրդարանում, որպեսզի կարողանա խնդիրը հենց ներսից բարձրացնել»,- ընդգծեց Բալոյանը, ով նաև գովազդի ու բրենդինգի մասնագետ է և ղեկավարում է «Ստատուս ընդ կո» գովազդային գործակալությունը:

Մեր զրուցակիցը նշեց, որ իր՝ քաղաքականություն մտնելը պայմանավորված է զուտ  անհրաժեշտությամբ: «Սոցիալական խնդիրների առկայությունն է ստիպում, պետք է դրանց մասին բարձրաձայնել, ուղիներ փնտրել լուծելու համար, պետք է  մի շարք բյուրոկրատական պատեր քանդվեն: Մենք ունենք գաղափարներ, իսկ հնարավորությունը հենց այն է, որ պետք է  ձեռք բերենք՝ խորհրդարան մտնելով»,- նշեց նա:

Բալոյանի խոսքով՝ ժողովուրդը Դաշնակցությանն ընտրելու ծանրակշիռ պատճառ ունի: «Պատմական իրադարձությունների, ամեն մեկի կատարած քայլերի վերլուծությունը թույլ է տալիս ասելու, որ Հայաստանին կայունություն հենց Դաշնակցությունն է տալիս: ՀՅԴ-ն ճգնաժամային բոլոր պահերին չի  թողել, որ բաժակը լցվի և բանը բանից անցնի, սկսվի քաղաքական պատերազմ կամ ավելի լուրջ խմորումներ տեղի ունենան: Այդ հարցում ամենալուրջ դերակատարում է ունեցել հենց Դաշնակցությունը»,- ասաց նա:

Խոսելով Ընտրական օրենսգրքում ամրագրված ռեյտինգային կամ տարածքային թեկնածուների ընտրակարգի և հիմնականում հենց այդ ընտրակարգով առաջադրված թեկնածուների միջև տեղի ունեցող բախումների մասին՝ Տիգրան Բալոյանն ասաց, որ ծավալվող պայքարը վատ բան չէ, սակայն պետք է այնպես անել, որ պայքարը չվերածվի բախման:  «Դա կուսակցության ներքին կուլտուրայի հարց է: Ես վստահ եմ, որ ՀՅԴ-ի ներսում չի կարող նման բան լինել»,- ասաց նա:

Բալոյանը նաև ասաց, որ այն համայնքներում, որտեղ ինքն է առաջադրված, այս պահին առողջ մրցապայքար է: «Առայժմ որևէ արտառոց բան չեմ տեսել, քաղաքակիրթ վիճակից շեղումներ չկան, ամեն ինչ նորմալ է»,- ասաց նա: 

Երևանյան օրերի խրոնիկա
18 Սեպտեմբերի 2018, 17:38 Երևանյան օրերի խրոնիկա

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica