close
Եղանակը Երևանում
24 Ապրիլի 2017
+15°
+17°Ցերեկ
+8°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Ապր 2017
USD1484.51
GBP1619.83
EUR1518.72
RUB18.61
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
[email protected] [email protected]
ՎԵՐԵՎ

Առանց կանխավճարի հիփոթեքով բնակարան ձեռք բերելու հնարավորություն այսօր էլ կա. Կարեն Կարապետյան

Քաղաքական

8 Մարտի 2017, 14:32
  Առանց կանխավճարի հիփոթեքով բնակարան ձեռք բերելու հնարավորություն այսօր էլ կա. Կարեն Կարապետյան

Այսօր Արմավիրի մարզում քարոզարշավ էր իրականացնում ՀՀԿ-ն: Հանդիպումը բնակչության հետ անցնում է փակ դահլիճային ձևաչափով:

Ելույթ ունեցավ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա ընդգծեց, որ սոցիալական հարցերը շատ կարևոր են, դրանց մեծ ուշադրություն են դարձնելու:

«Մենք որևիցե բան, որի տակից չենք կարողանալու դուրս գալ, չենք ասելու: Մենք արհեստական որևէ մեկի ականջը շոյելու խնդիր չենք դնելու, պոպուլիստական բաներ չենք ասելու, որպեսզի ապագայում չասեն` բա դուք նման բան եք արել ու չեք արել»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Բնակիչներից մեկը հարցրեց, թե արդյո՞ք հնարավոր կլինի մոտ ապագայում առանց կանխավճարի բնակարան ձեռք բերել հիփոթեքով: Կարեն Կարապետյանը պատասխանեց, որ առանց կանխավճարի բնակարան հիփոթեքով  ձեռք բերելու խնդիրը կապված է ոչ այնքան բանկային համակարգի հետ, որքան նրա հետ, թե քաղաքացին ու սեփականատերը ինչպես են իրար հետ պայմանավորվում:

«Ընդհանրապես` մենք խնդիր ունենք բանկային համակարգում` բարձր տոկոսադրույքների հետ կապված: Մենք այսօր սկսել ենք բանկային համակարգի ղեկավարության, ԿԲ ղեկավարության հետ քննարկել դա: Այսօր էլ կան դեպքեր, երբ բնակարան վաճառողը առանց կանխավճարի վաճառում է այն: Դուք հետաքրքրվեք, նման ծառայություն այսօր շուկայում կա»,- ասաց Կարեն Կարապետյանը:

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica