close
Եղանակը Երևանում
12 Դեկտեմբերի 2018
+2°
+10°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Դեկ 2018
USD1485.28
GBP1612.42
EUR1552.35
RUB17.30
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եթե աշխարհում չլինեին կանայք, աշխարհի բոլոր փողերն իմաստ չէին ունենա

Խճանկար

8 Մարտի 2017, 12:45
 Եթե աշխարհում չլինեին կանայք, աշխարհի բոլոր փողերն իմաստ չէին ունենա

Մարտի 8-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես Կանանց միջազգային օր: Շնորհավորելով բոլոր կանանց` ներկայացնում ենք ասույթներ կնոջ մասին:

Արիստոտել Օնասիս. «Եթե աշխարհում չլինեին կանայք, աշխարհի բոլոր փողերն իմաստ չէին ունենա»:

Սիմոն դե Բովուար. «Կին չեն ծնվում, այլ դառնում են»:

Անդրե Մորուա. «Կնոջ հետ անցկացրած ժամանակը չի կարելի կորած համարել»:

Էրիխ Մարիա Ռեմարկ. «Ինչքան քիչ բան կարող ենք ասել կնոջ մասին, երբ երջանիկ ենք: Եվ այնքան շատ բան, երբ դժբախտ ենք»:

Վ. Գյոթե. «Ով սիրահարված կին չի տեսել, նա չի կարող ասել, թե ինչ է կինը»:

Սովաժոն. «Չկա ավելի հեշտ բան, քան սովորական կնոջը բացառիկ կին դարձնելը։ Բավական է սիրել նրան»:

Նեկրասով. «Կինը մեծ խոսք է, նրանում օրիորդի անաղարտությունն է, նրանում ընկերուհու ինքնազոհությունն է, նրանում մոր սխրագործությունն է»:

Սենտ Էքզյուպերի. «Կինն ամենաիրական կենդանի մարմինն է, որը ճառագում է ամենանուրբ լույսը»:

Մենքեն. «Մի հարցում տղամարդիկ ու կանայք, անպայման, համերաշխ են. և՛ նրանք, և՛ մյուսները կանանց չեն վստահում»:

Հերդեր. «Յուրաքանչյուր կնոջ սխալի մեջ տղամարդու մեղք կա»:

Բալզակ. «Կանացի բնազդն արժե մեծ մարդկանց կանխատեսությունը»:

Պ. Բուաստ. «Առանց կնոջ՝ կյանքի արշալույսն ու վերջալույսը կլինեին անճար, իսկ նրա կեսօրը՝ անուրախ»:

Օսկար Ուայլդ. «Միայն իսկապես լավ կինն է ունակ իսկապես հիմար արարք կատարել»:

Քիպլինգ. «Ամենահիմար կինը կարող է հարմարվել խելոք տղամարդուն, բայց տխմար տղամարդուն կարող է հարմարվել միայն խելոք կինը»: 

Լակլո. «Տղամարդը հաճույք է ստանում այն երջանկությունից, որը վայելում է, կինը` երջանկությունից, որը շնորհում է»:

Ժերֆո. «Տղամարդը ներում ու մոռանում է, կինը ներում է` միայն այդքանը»:

Հայացք՝ խոսքից խոսուն
11 Դեկտեմբերի 2018, 22:55 Հայացք՝ խոսքից խոսուն
 Խաշուկջին` տարվա մարդ
11 Դեկտեմբերի 2018, 17:24 Խաշուկջին` տարվա մարդ
Երևան-Օմսկ նոր ավիաերթուղի
11 Դեկտեմբերի 2018, 14:56 Երևան-Օմսկ նոր ավիաերթուղի
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica