close
Եղանակը Երևանում
19 Հոկտեմբերի 2018
+20°
+22°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հոկ 2018
USD1483.80
GBP1630.39
EUR1554.58
RUB17.37
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախը ճանաչող առնվազն մեկ երկիր կա, բայց կճանաչի՞...

Թեմա

2 Մարտի 2017, 19:58
 Արցախը ճանաչող առնվազն մեկ երկիր կա, բայց կճանաչի՞...

Այս տարվա ընթացքում Արցախի անկախությունն առնվազն մեկ պետության կողմից ճանաչվելու հնարավորության մասին` արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ակնարկը լայն հասարակական արձագանք է ստացել: Սակայն իրականում Նալբանդյանը չի ասել մի այնպիսի արտառոց բան, որ Արցախի միջազգային ճանաչման առումով ինչ-որ գործընթացի մասին հուշելու ենթատեքստ պարունակի:

Նախ՝ դա ոչ թե Նալբանդյանի կողմից արված հայտարարություն է, ինչպես ներկայացվում է մամուլում, այլ ընդամենը լրագրողի կողմից այդ մասին հնչած հարցի միանգամայն տրամաբանական պատասխան: Լրագողը հարցնում է՝ հնարավո՞ր է այս տարվա ընթացքում որևէ պետություն ճանաչի Արցախը, իսկ Նալբանդյանը պատասխանում է՝ հնարավոր է, բայց դա դեռ միջազգային ճանաչում չի ենթադրում: Ուրիշ ի՞նչ կերպ պետք է այդ հարցին պատասխաներ արտգործնախարարը: Ասեր՝ ոչ, նման բան բացառվո՞ւմ է: Միակ տարբերակը, որ կարելի է բացառել այս պարագայում, նման հարցին այսպիսի պատասխան տալն է: Որովհետև դա կնշանակեր, որ այդ հարցը Հայաստանի օրակարգում չէ, կամ կընկալվեր որպես խոստովանություն, որ հայկական դիվանագիտությունը ոչ մի արդյունք չի ունեցել և բավարարվել է` ընդամենը միջազգային իրավունքի սուբյեկտ չհանդիսացող` ԱՄՆ մի քանի և Ավստրալիայի մեկ նահանգի կողմից ճանաչվելուն հասնելով: Ոչ ոք ուղղակի չէր կարող իրեն թույլ տալ նման բան ասել:

Երկրորդ՝ այնուամենայնիվ, կա աշխարհում առնվազն մեկ պետություն, որն աներկբա կարող է այս տարվա ընթացքում ինչ-որ պահի ճանաչել Արցախի անկախությունը: Այդ երկիրը Հայաստանի Հանրապետությունն է և անկասկած այդ քայլին կգնա, եթե Ադրբեջանը, լայնածավալ պատերազմի դիմելով, փորձի հարցը լուծել ուժային եղանակով: Այդ մասին հայտարարվել է բազմիցս, իսկ բաց, ուղղակի ձևով դրա մասին անցած տարվա ապրիլյան պատերազմի օրերին Հայաստանում ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց նախագահ Սերժ Սարգսյանը: «Եթե, իրոք, ռազմական գործողությունները շարունակվեն և ստանան լայնածավալ մասշտաբ, Հայաստանի Հանրապետությունը ճանաչելու է Լեռնային Ղարաբաղի անկախությունը»,-դեսպաններին ուղղված իր խոսում ապրիլի 4-ի հավաքում ասել էր ՀՀ նախագահը:

Իսկ այն իրավիճակը, որը ներկայումս առկա է արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով, հարուցում է մտահոգություն, որ Ադրբեջանը, որի ղեկավարությունը կորցրել է ադեկվատությունը և ԼՂ հիմնահարցի կարգավորմանն ուղղված բանակցություններում հայտնվել խոր փակուղում, կարող է ինչ-որ պահից անցնել լայնածավալ ռազմական գործողությունների: Իրավիճակի շիկացածությունն այնպիսին է, որ նման գործողությունները կարող են նույնիսկ սկսվել` անկախ Ադրբեջանի ցանկությունից՝ իրավիճակի նկատմամբ վերահսկողությունը կորցնելու հանգամանքով պայմանավորված:

Այս տեսանկյունից` չի կարելի բացառել, որ ոչ այնքան Նալբանդյանի պատասխանը, որքան ինքնին նման հարցի հնչեցումը, դրան տրված չափված-ձևված պատասխանով հանդերձ, հետապնդում էր առաջին հերթին Ադրբեջանին նման անպատասխանատու քայլից ետ պահելու, զսպելու նպատակ: Պատահական չէ, որ նույն օրը ռուսական Gazeta.ru կայքին տված հարցազրույցում ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի` ավելի վաղ օրինակով, հիշեցնում է հայկական ԶՈՒ արսենալում «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային կայանքի առկայության և հնարավոր գործածության մասին՝ որպես Ադրբեջանին սթափեցնելու միջոց: Այսինքն` ԱՀ-ն մեկ պետության, ենթադրաբար՝ Հայաստանի կողմից ճանաչվելու հնարավորության մասին Ստեփանակերտից` Նալբանդյանի մասնակցությամբ արված ակնարկը կարող է այս փուլում Բաքվին զսպաշապիկ հագցնելու ընդհանուր քարոզչական «արշավի» մաս լինել:

Որպեսզի հնարավոր լինի խոսել Արցախի միջազգայնորեն ճանաչման մասին, անկախ նրանից՝ խոսքը, Հայաստանից բացի, մեկ, թե մի քանի այլ պետության կողմից ճանաչման մասին է, կարևոր է երկու առանցքային պայման: Առաջին՝ որ դրա հնարավորության մասին ակնարկները հնչեն ոչ թե Երևանից կամ Ստեփանակերտից, այլ ՄԱԿ-ի անդամ երկրների մայրաքաղաքներից: Իսկ դա այնքան էլ իրատեսական չի թվում, քանի որ, նախ, դեռ Հայաստանը նման օրակարգի ձևավորման հստակ նախաձեռնությամբ հանդես չի եկել և ինքը չի ճանաչել, երկրորդ՝ քանի դեռ կա ԼՂ հարցի կարգավորման հարցով զբաղվելու միակ լեգիտիմ մանդատն ունեցող ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը պրոցեսն առայժմ տանում է, այսպես կոչված, մադրիդյան սկզբունքների տրամաբանությամբ: Եվ այդ երկրները, ճանաչմանն առնչվող հարցադրմանն ի պատասխան, միշտ կարող են մատնացույց անեն ՄԽ եռանախագահության ձևաչափը: Իսկ այն մադրիդյան սկզբունքների հիման վրա ոչ թե Արցախի անկախության ճանաչման, այլ նրա միջազգայնորեն ընդունելի միջանկյալ կարգավիճակ շնորհելու պրոցես է զարգացնում:

Երկրորդ՝ առաջին հերթին կարևոր է, որպեսզի դրա հնարավորության մասին սկսեն խոսել ՄԽ եռանախագահող երկրները՝ այն առումով, որ, գոնե Արցախի անկախության ճանաչման իրատեսական հեռանկարի հետ Ադրբեջանին առերեսելով, կարողանան նրան ստիպել հրաժարվել պատերազմի մտքից ու վերադառնալ կառուցողական բանակցությունների հարթակ: Եվ հենց այս ուղղությամբ է, որ պետք է աշխատի Երևանը: ՄԽ եռանախագահողները, սակայն, նախընտրում են մնալ ԵԱՀԿ ՄԽ եռանախագահության մանդատով ելակետային համարվող՝ կողմերի միջև հավասարություն դնելու սկզբունքին «հավատարիմ»: Սկզբունք, որը վերածվել է գլխացավանքի, և որը համանախագահներին հնարավորություն է տալիս խուսափելու 1994թ-95թթ. հրադադարի պայմանագրերը խախտելու և նախահարձակ գործողությունների դիմելու փաստը հասցեական արձանագրելուց:

Գևորգ Դարբինյան    

Հոկտեմբերի 22-24-ը՝ թույլ անձրև
19 Հոկտեմբերի 2018, 17:57 Հոկտեմբերի 22-24-ը՝ թույլ անձրև
Ալիևը այցով Թուրքիայում է
19 Հոկտեմբերի 2018, 14:34 Ալիևը այցով Թուրքիայում է
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica