close
Եղանակը Երևանում
17 Նոյեմբերի 2018
+8°
+12°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փարպիում տեղի ունեցած միջադեպի փաստով նյութեր են նախապատրաստվում

Իրավունք

27 Փետրվարի 2017, 12:09
 Փարպիում տեղի ունեցած միջադեպի փաստով նյութեր են նախապատրաստվում

ՀՀ ԱԺ պատգամավոր Բազմասեր Առաքելյանի և Արագածոտնի մարզի Փարպի գյուղի բնակիչներից մեկի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ մամուլի հրապարակումները ՀՀ Արագածոտնի մարզի դատախազի կողմից ուղարկվել են ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով նյութեր նախապատրաստելու համար: Այս մասին Yerkir.am-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի վարչությունից:

Հիշեցնենք, որ դեպքի մասին երեկ իր ֆեյսբուքյան էջում գրել էր «Երկիր մեդիա» ՀԸ հասարակական-քաղաքական հաղորդումների պատասխանատու Գեղամ Մանուկյանը: «Հայաստանի հանրապետական կուսակցության ռեյտինգային ցուցակով Արագածոտնի մարզից մասնակցում է 2017-ի ապրիլին կայանալիք ԱԺ ընտրություններին, այսօր ծեծուջարդ է նախաձեռնել իր հայրենի Փարպի գյուղում։

Ընդ որում, ի տարբերություն այլ նման միջադեպերի, ապականել է «Օջախ» հասկացությունը, որը սրբություն է համարվում մեր ժողովրդի համար։ Թեկնածուի մի քանի տասնակ կողմնակիցները Բազմասեր Առաքելյանի տուն են հրավիրել համագյուղացիներից մեկին, ու տեղեկանալով, որ նա, ի տարբերություն պարբերաբար կուսակցությու փոխած Բազմասերի, քվեարկելու է Դաշնակցության օգտին, դաժան ծեծի են ենթարկել նրան, ում արդեն տեղափոխել են հիվանդանոց։

Չբավարավելով դրանով, բացի կուսակցական ճամբարներ փոխելուց խորհրդարանում որեւէ բանով աչքի չընկած մարզկ-պատգամավորն ու կողմնակիցները հարձակվել են նաեւ տուժածի եղբոր վրա։ Սակայն այս անգամ, անազնիվ մի քանի տասնակով մեկի դեմ տարբերակը չի գործել ու նրանք պատասխան են ստացել։ Վիճակը լարված է: Դաշնակցականներն էլ հայտարարում են՝ իրենց ցանկացած ՀԱՄԱԿԻՐ ու ու կուսակցական ԸՆԿԵՐ անպաշտպան չի մնա։ Բազմասերն էլ իր այդքան «կարոտած» ծեծն էլ անպայման կստանա»,- գրել է նա:

Հարցեր՝ Իշխան Սաղաթելյանին
17 Նոյեմբերի 2018, 11:12 Հարցեր՝ Իշխան Սաղաթելյանին
Ի՞նչն ենք պաշտպանում...
16 Նոյեմբերի 2018, 21:45 Ի՞նչն ենք պաշտպանում...
Տեղումներ` թաց ձյան տեսքով
16 Նոյեմբերի 2018, 18:01 Տեղումներ` թաց ձյան տեսքով
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica