close
Եղանակը Երևանում
19 Ապրիլի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Ապր 2019
USD1482.85
GBP1628.24
EUR1543.25
RUB17.54
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Ուժեղ մարդը նման բան չէր անի»․ Աղվան Վարդանյանը՝ Բազմասեր Առաքելյանին

Հասարակություն

26 Փետրվարի 2017, 19:59
 «Ուժեղ մարդը նման բան չէր անի»․ Աղվան Վարդանյանը՝ Բազմասեր Առաքելյանին

Տեղեկացրել էինք, որ պատգամավոր Բազմասեր Առաքելյանի կողմնակիցները Առաքելյանի տանը ծեծի են ենթարկել համագյուղացուն: 

Hraparak.am-ի հետ զրույցում Առաքելյանը հերքել էր տեղեկությունը՝ նշելով, թե «ինքն ուժեղ մարդ է»։

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն այս առնչությամբ էլ կայքի թղթակցի հետ զրույցում ասել է. «Ես կարդացի Բազմասերի ասածները, ցավում եմ, որ ակնհայտ սուտ է խոսում։ Իրականությունն այն է, որ համագյուղացուն կանչել են իրենց տուն և ծեծի ենթարկել։ Մնացածը Գեղամ Մանուկյանի ստատուսից ամբողջ ճշմարտությունը գիտեք։ Ես չգիտեմ՝ իրենց համայնքի բնակիչներն ինչ կարծիք են ունենալու մեկի մասին, ով իր սեփական տանը կանչում և համագյուղացի երիտասարդին ծեծի է ենթարկում»։

-Իսկ ի՞նչն է պատճառը եղել, ինչու՞ են ծեծել։

-Պատճառը գրված է՝ մարդը որոշել է, որ ով իրեն ձայն չի տալու, ուրեմն իր հակառակորդն է, իր թշնամին է։ Այս մտածողությամբ, այս արժեհամակարգով մարդիկ են այսօր թեկնածուներ դարձել։

-Իրավապահ մարմինները տեղյա՞կ են, քրեական գործ հարուցվե՞լ է, կամ այդ ծեծվողը բուժօգնության դիմե՞լ է։

-Չգիտեմ, տեղյակ չեմ։ Ես գիտեմ, որ այն, ինչ Գեղամ Մանուկյանը գրել է, ակնհայտ իրականություն է, երկրորդ փորձի ժամանակ էլ պատասխան ստացել են։ Ուղղակի տգեղ է, երբ այդ ամենից հետո մարդը Ձեզ ասում է, որ «ես ուժեղ մարդ եմ»։ Ուժեղ մարդը նման բան չէր անի։

Նյութի աղբյուրը ` hraparak.am

ԱԺ նիստը` ուղիղ
19 Ապրիլի 2019, 10:05 HES_VIDEOԱԺ նիստը` ուղիղ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica