close
Եղանակը Երևանում
20 Նոյեմբերի 2018
+1°
+11°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Նմբ 2018
USD1485.09
GBP1624.17
EUR1554.26
RUB17.37
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բաքուն օգնում է Արցախի միջազգայնորեն ճանաչմանը հասնելուն

Թեմա

23 Փետրվարի 2017, 20:19
 Բաքուն օգնում է Արցախի միջազգայնորեն ճանաչմանը հասնելուն

Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացրել են, որ երկրի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Եվրախորհրդարանի պատգամավորներ Ֆրանկ Էնգելի, Ելենա Թեոխարիսի և Յարոմիր Շտետինի նկատմամբ՝ սահմանադրական հանրաքվեին ընթացքին որպես դիտորդ հետևելու նպատակով Արցախ այցելելու համար: Թեև նշվում էր, թե դատախազությունը Ինտերպոլի միջոցով այս անձանց նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել, սակայն առայժմ, կարծես, նման դիմում ներկայացված չէ: Բացի Եվրախորհրդարանի պատգամավորներից, դատախազությունը քրեական գործ է հարուցել նաև Հայաստանը, Իսպանիան և Մեծ Բրիտանիան ներկայացնող երեք գիտաշխատողի նկատմամբ՝ այս դեպքում Արցախի Ազոխի քարանձավում ուսումնասիրություններ կատարելու համար:

Հայաստանը պաշտոնապես արձագանքել է այս որոշմանը: ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը դա համարել է զավեշտալի և նշել, որ այդ որոշումը չի կարող ազդել Արցախ այցելությունների վրա:

Այս կանխատեսելի նախաձեռնությամբ ադրբեջանական իշխանությունները փորձում են ցույց տալ, որ իրենց կողմից «ապօրինի» համարվող արցախյան հանրաքվեն անհետևանք չի մնալու: Նրանք հենվում են մի շարք երկրների կողմից արված` այդ հանրաքվեի արդյունքները չճանաչելու մասին հայտարարությունների վրա: Պետք է ենթադրել, որ Բաքվին հունից հանել է հատկապես օտարերկրյա դիտորդների կողմից հանրաքվեի ընթացքը ժողովրդավարություն համարելու մասին հայտարարությունները, որոնք ընդգծում են սուլթանաթի վերածվող Ադրբեջանի հետ Արցախի անհամատեղելիությունը և վերահաստատում Արցախի՝ որպես ինքնիշխան պետության, դե ֆակտո կայացած լինելու իրողությունը:

Ուշագրավ է, որ թեև հանրաքվեին հետևելու նպատակով Արցախ է ժամանել մոտ 100 դիտորդ՝ աշխարհի երեք տասնյակ երկրներից, սակայն Բաքուն որոշել է առաջնահերթորեն թիրախավորել Եվրախորհրդարանի պատգամավորներին: Սա միջազգային սկանդալ հարուցելուն ուղղված քայլ է` Արցախ այցելությունների արգելման խնդրին ավելի մեծ, քան բլոգեր Լապշինին Բելառուսից Ադրբեջանին արտահանձնելու գործն էր, միջազգային հնչեղություն հաղորդելու համար: Բաքվում հասկանում են, որ որևէ քրեական գործի հարուցում, անգամ` միջազգային հետախուզման հայտարարում չի օգնելու այդ մարդկանց Լապշինի օրինակով ստանալու համար, որովհետև այս անգամ Լուկաշենկոյի տոտալիտար ռեժիմի և բլոգերի հետ չէ, որ գործ ունեն, և որովհետև եվրոպացի պատգամավորներն օժտված են անձեռնմխելիությամբ: Առավելագույնը, ինչին Բաքուն փորձում է հասնել, իրեն նման անլուրջ վիճակի մեջ դնելով, Եվրախորհրդարանի նկատմամբ ճնշումներ գործադրելն է, որպեսզի վերջինս միջոցներ ձեռնարկի պառլամենտականների կողմից իր «տարածքային ամբողջականությունը» հարգել տալու ուղղությամբ:

Ադրբեջանը մեծ ցանկություն ունի Լապշինի գործը դարձնել նախադեպային` Արցախ այցելողների հետապնդումների առումով` ի վերջո, հասնելու նրա լիակատար մեկուսացմանը: Դրա մասին է վկայում Ազոխի քարանձավն ուսումնասիրող գիտաշխատողների նկատմամբ քրգործի հարուցումը:

Բայցևայնպես պետք է արձանագրել, որ, Լապշինի գործում ունեցած հաջողությունից էյֆորիայի մեջ ընկած և ոգևորված այդ գործի առնչությամբ միջազգային հանրության անտարբերությունից, Ադրբեջանը հոգեբանական-քարոզչական պատերազմ է սանձազերծել Արցախի դեմ: Պատերազմ, որտեղ Բաքուն գնում է վա բանկ: Խնդիրն այն է, որ ինչ-որ առումով Բաքուն նույնիսկ պարտադրված է նման բան նախաձեռնել, որովհետև հատկապես Ադրբեջանում ոչ ոք չի հասկանա, թե ինչու հաղթական ռեժիմը կարող է մեկ բլոգերի հարցում քրեական գործ հարուցել և միջազգային հետախոզում հայտարարել, իսկ Արցախ այցելող մյուս անձանց նկատմամբ՝ ոչ: Եվ որպեսզի ռեժիմը տպավորություն չստեղծի, որ Լապշինի գործով ընդամենը պյուռոսյան հաղթանակ է տարել կամ հաղթանակ է տարել միայն բլոգերի հանդեպ, ստիպված է նաև այս դեպքում դիմել նման քայլի: Եվ գուցե սանձազերծած այս գործընթացի անհուսության մեջ է պատճառը, որ Բաքուն չի շտապում Արցախ այցելած բոլոր անձանց նկատմամբ քրգործեր հարուցել և միջազգային հետախուզումը Ինտերպոլի միջոցով հայտարարել: Թեև մյուս կողմից երաշխիք չկա, որ իրատեսության հետ բոլոր աղերսները կորցրած ալիևյան ռեժիմը նաև դրան չի գնա:

Այդ դեպքում Բաքուն վտանգավոր խնդրի առաջ կկանգնեցնի բազմաթիվ երկրների, այդ թվում` նաև միջազգային օրակարգ որոշող ուժային կենտրոնների: Դեռ Լապշինի արտահանձնումից հետո Ուկրաինան հայտարարեց, որ իրենք կօգտվեն Ադրբեջանի օրինակից: Ուկրաինան կարող է սկսել քրեական գործեր հարուցել և միջազգային հետախուզում հայտարարել Դոնբաս և Լուգանսկ այցելողների դեմ, ինչը խնդիր է Ռուսաստանի համար: Վրաստանը կարող է նույնն անել Աբխազիայի և Հր. Օսիայի պարագայում, Մոլդովան՝ Մերձդնեստրի, և այսպես՝ հակամարտություններ ունեցող բոլոր տարածաշրջաններում: Թե համաշխարհային ինչպիսի մղձավանջի սա կարող է հանգեցնել, անգամ դժվար է նկարագրել, ինչն է կարող է ստիպել միջազգային հանրությանը ակտիվորեն հակադրվելու Ադրբեջանի` այս ահաբեկման քաղաքականությանը և ավելի ընկալելի դարձնելու օր առաջ միջազգայնորեն ճանաչվելու` Արցախի ձգտումը:  Այսինքն` «սևցուցակային» այս տեռորը կարող է ստեղծել այնպիսի իրավիճակ, երբ լավագույն ելքը կարող է համարվել նախ Արցախ այցելությունների կրկնապատկման ու եռապատկման միջոցով այդ ցուցակն անիմաստ դարձնելը և Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման ուղեգիծ որդեգրելը: Սա է պատճառը, որ Բաքվի այս նախաձեռնությունն իրականում հենց նրա համար է գլխացավանք, ինչից ուղղակի պետք է օգտվել:  

Հայաստանի օմբուդսմեն Արման Թաթոյանը հայտարարել է, թե ժամանակն է ոչնչացնել «սևցուցակային» երևույթը: Դրա մասին, ծիծաղելու փոխարեն, պետք էր մտածել ավելի վաղ, երբ Բաքուն սկսեց կիրառել այդ ցուցակը: Բայց հարցի լուծումը «սև ցուցակը» թիրախավորելը չէ, այլ Բաքվի նետած այս նոր տիպի պատերազմի ձեռնոցը վերցնելը և մադրիդյան սկզբունքների փոխարեն արտաքին քաղաքականության առանցքում Արցախի միջազգայնորեն ճանաչմանը հասնելու նպատակը թիրախավորելը: Այդ հարցում ամենամեծ օգնականը հիմա Բաքուն է:

Գևորգ Դարբինյան     

Սպասվում են տեղումներ
19 Նոյեմբերի 2018, 18:01 Սպասվում են տեղումներ
ՊԵԿ-ը պարզաբանում է
19 Նոյեմբերի 2018, 16:55 ՊԵԿ-ը պարզաբանում է
Պուտինը Ստամբուլում է
19 Նոյեմբերի 2018, 16:07 Պուտինը Ստամբուլում է
Կառավարության նիստն` ուղիղ
19 Նոյեմբերի 2018, 15:06 HES_VIDEOԿառավարության նիստն` ուղիղ
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica