close
Եղանակը Երևանում
26 Սեպտեմբերի 2018
+22°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Սեպ 2018
USD1481.66
GBP1633.53
EUR1566.62
RUB17.32
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հաճախ եմ ուզել գալ ու մնալ Հայաստանում. Արտավազդ Փելեշյան

Մշակույթ

22 Փետրվարի 2017, 16:40
 Հաճախ եմ ուզել գալ ու մնալ Հայաստանում. Արտավազդ Փելեշյան

Այսօր ՀՀ ժողովրդական արտիստ Արտավազդ Փելեշյանի ծննդյան օրն է: Փելեշյանը դառնում է 79 տարեկան:

***

Փելեշյանի ֆիլմերն ու փելեշյանական տարածական մոնտաժը մինչ օրս շատերին են հետաքրքրում: Ըստ Փելեշյանի`  կինոն եղել է բոլոր արվեստներից առաջ, բայց այնպես է ստացվել, որ տեխնիկապես հայտնվել է բոլոր արվեստներից հետո: Նրա խոսքով` քարանձավների վրա մարդիկ երբ նկարներ են արել, դա կինո է եղել, միայն տեխնիկապես է կինոն ծնվել 20-րդ դարում: Վարպետի հավաստմամբ` կինոն ժամանակի համար հիշողություն է, այն իր առանձնահատուկ վերաբերմունքն ունի ժամանակի նկատմամբ` կինոն դեմ է ժամանակին. ամբողջ աշխարհում օգտագործվում է մի միտք, որ կինոն գրանցված ժամանակն է, իսկ ես կարծում եմ, որ ժամանակը չի դրոշմվում, ժամանակը երբեք չի գրանցվում:

«Ես, ճիշտ է, քիչ եմ օգտագործում բառեր` խնայելով ժամանակը հանդիսատեսի համար: Ամեն ինչ վախենում է ժամանակից, բայց ժամանակը վախենում է հզոր կինոյից»,- ասել է Փելեշյանը:

Ավելին, նա «խոստովանել» է` «Կյանք» և «Վերջ» ֆիլմերը նկարել է, երբ մութ ու ցուրտ էր Հայաստանում, և նկարահանլ է, որ լույս բերի:

 ***
Վերջերս, երբ Հայաստանում Փելեշյանի հետ հանդիպում էր կազմակերպվել, հարցին, թե որտեղ կցանկանար բնակվել, ռեժիսորը պատասխանեց. «Ես ի՞նչ իմանամ, երևի Հայաստանում, քո երկիրն է: Հաճախ եմ ուզել գալ ու մնալ Հայաստանում, բայց կինոստուդիաների հաշվապահներն այնպես են արել, որ չգամ»:

Մի բան էլ` Փելեշյանի, երբ հարցրին այսօրվա հետաքրքրությունների մասին` ռեժիսորը պատասխանեց.«Նորից կյանքն է հետաքրքրում՝ և այսօրվա, և վաղվա, և մյուս տարիների համար… ուրիշ էլ ի՞նչը պետք է հետաքրքրի»: 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica