close
Եղանակը Երևանում
13 Նոյեմբերի 2018
+5°
+10°Ցերեկ
+4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Նմբ 2018
USD1488.57
GBP1627.52
EUR1549.84
RUB17.22
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՅԴ-ն ավելի շատ ձայներով է անցնելու խորհրդարան. ռեյտինգային ընտրակարգով առաջադրված ուսուցչուհի

Քաղաքական

21 Փետրվարի 2017, 20:37
 ՀՅԴ-ն ավելի շատ ձայներով է անցնելու խորհրդարան. ռեյտինգային ընտրակարգով առաջադրված ուսուցչուհի

Աբովյանի թիվ 4 ավագ դպրոցի պատմության ուսոցչուհի Հասմիկ Միքայելյանը Կոտայքի մարզում ՀՅԴ ռեյտինգային ցուցակով առաջադրվածներից է:

Yerkir.am-ի հետ զրույցում անկուսակցական Միքայելյանը իր` ՀՅԴ ռեյտինգային ցուցակով առաջադրվելը բացատրում է նրանով, որ, լինելով պատմության ուսուցչուհի, հարգում է այդ կուսակցությունը: «Դաշնակցությունը գաղափարի կուսակցություն է, նոր սերնդին էլ հենց այդ գաղափարով էլ դաստիարակում եմ և, ընդհանրապես, վստահում եմ Դաշնակցությանը»,- ասաց նա:

Կոտայքի մարզում ռեյտինգային ցուցակով ՀՅԴ-ն առաջադրել է 15 թեկնածու: Ըստ Միքայելյանի` բոլորն էլ ազնիվ մարդիկ են` լավ անցյալ ունեցող, մաքուր կենսագրությունով ճանապարհ անցած, և այդ թիմն ախատելու է բնակչության ավելի ակտիվ, ավելի գիտակից զանգվածի հետ` փորձելով նրանց հասկացնել, որ գալիս է նոր շրջան, նոր փուլ:

Հարցին` կհաջողե՞ն, Միքայելյանը պատասխանեց, որ հաջողելը շատ հարաբերական է: «Բնակչության այն հատվածը, որն իսկապես ընտրությունների գնալու է` իր ճակատագրով մտահոգված խորհրդարան ընտրելու, այո, նա կգնա, ճիշտ ընտրություն կանի, իսկ այն հատվածը, ում իշխանությունները սովորեցրել են ընտրակաշառքի, հիմա սպասում է, որ թաղային հեղինակությունը, արհմիության ղեկավարը, շենքի լիազորը պետք է գործընթացը սկսի և իրենց բաներ խոստանա, որ գնան իրենց բաժինը վերցնեն ու գնան, փողով ընտրեն»,- ասաց նա:

Այս ամենին, Միքայելյանի խոսքով, իրենք հակադրելու էն գրագետ քարոզչություն, իսկ ընտրակաշառքի փաստ արձանագրելու դեպքում կդիմեն իրավապահ մարմիններին:

Մեր զրուցակցի խոսքով` հիմա շատ է շահարկվում այն, թե ՀՅԴ-ն հուշագիր է ստորագրել ՀՀԿ-ի հետ, և տարբեր քաղաքական ուժեր դա օգտագործում են որպես հակաքարոզչություն ՀՅԴ-ի դեմ, բայց դա իրենց թիմին չի մտահոգում, քանի որ Դաշնակցությունն իր առջև դրած խնդիրներն է իրականացնում: «Այստեղ նշանակություն չունի` Դաշնակցությունը իշխանությո՞ւն է, թե՞ ընդդիմություն: ՀՅԴ-ն այն քաղաքական ուժն է, որը հայտնվում է այն ճամբարում, որտեղ իր դրույթները կարող են իրականություն դառնալ»,- ասաց նա:

Միքայելյանը նաև նշեց, որ հայ-թուրքական արձանագրությունները Սերժ Սարգսյանը հետ կանչեց` հենց ՀՅԴ-ին լսելով, համամասնական ընտրակարգին գնաց` ՀՅԴ-ին լսելով, մի շարք փոփոխություններ են սկսվել, և այդ ամենը, ըստ նրա, Դաշնակցության շնորհիվ է: 

«Նախագահ Սարգսյանը հետ կանչեց հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից, ուրեմն կատարեց  ՀՅԴ-ի պահանջը: Կատարե՞ց սահմանադրական փոփոխությունները, կատարեց: Ճիշտ է, ամբողջությամբ ՀՅԴ-ի սրտով չէ, բաներ կան, որ շտկելու կարիք ունեն, բայց, այնուամենայնիվ, դա եղավ. ընտրական օրենսգրքում փոփոխությունների մի հսկա փաթեթ է սկսված, արվո՞ւմ է, այո: Այսօր շատ ու շատ հարցեր ու ասելիքներ կան, որտեղ կառավարությունը, իշխանությունը ընդունում է  Դաշնակցության առաջարկներն, ու Դաշնակցությունն իր առաջարկները կատարված է տեսնում և, բնականաբար, չի ցանկանում այդ` իրեն ընդառաջ գնալու և իր առաջարկները կատարելու պարագայում ընդդիմություն և դիմություն խաղալ, այլ փորձում է այդ իշխանությանը ճիշտ ուղու վրա դնել, որպեսզի կարողանա իր մնացած ծրագրային դրույթներն էլ իրականություն դարձնել»,- ասաց նա և կարծիք հայտնեց, որ դա է ՀՅԴ-ի նպատակը:

Ըստ Միքայելյանի` Դաշնակցությունը երբեք չի տառապել իշխանություն դառնալու մոլուցքով և չի էլ տառապել որևէ մեկի աչքում գեղեցիկ երևալու մոլուցքով, իսկ այդպիսիները շատ են և հայտնի են իրենց պոպուլիզմով, իրենց ամպագոռգոռ ելույթներով:

«Այս անգամ ՀՅԴ-ն ավելի շատ ձայներով է անցնելու խորհրդարան, ես վստահ եմ»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Նիկոլենց «իզմ»-ի հետքերով
12 Նոյեմբերի 2018, 21:30 Նիկոլենց «իզմ»-ի հետքերով
Հարցեր` դաշնակցականներին
12 Նոյեմբերի 2018, 17:37 Հարցեր` դաշնակցականներին
Պուտինը կայցելի Թուրքիա
12 Նոյեմբերի 2018, 15:14 Պուտինը կայցելի Թուրքիա
Ալիևը կայցելի Բելառուս
12 Նոյեմբերի 2018, 13:55 Ալիևը կայցելի Բելառուս
«Երևան Ջազ ֆեստ»-ը Շուշիում
12 Նոյեմբերի 2018, 13:19 «Երևան Ջազ ֆեստ»-ը Շուշիում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica