close
Եղանակը Երևանում
19 Նոյեմբերի 2017
+6°
+13°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Նմբ 2017
USD1486.78
GBP1644.89
EUR1574.01
RUB18.17
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ապշած-սառածը

Հարթակ

21 Փետրվարի 2017, 16:26
 Ապշած-սառածը

Եթե 90-ականները, մանավանդ` սկզբները, ամբողջ ժողովրդի եւ կոնկրետ Դաշնակցության համար վատ եւ ծանր տարիներ էին, ապա Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ Վարդան Մսրյանի համար ընտիր տարիներ էին: Դե, դաշնակցական էր, ու չնայած կուսակցության համար ստեղծված լուրջ խնդիրներին, հենց այդ տարիներին բավականին ակտիվորեն մասնակցում էր կուսակցական անցուդարձին: Կայքերից մեկում հրապարակված իր այսօրվա հոդվածում պարոն Մսրյանը հիշում է, որ այդ տարիներին ինքն անգամ հոդվածներ էր գրում Դաշնակցության` այդ ժամանակվա թերթերում: Այսպես շատ ակտիվանալով` մարդը, իր իսկ խոսքերով, փորձում է գալ մայրաքաղաք եւ այստեղ մասնակից դառնալ կուսակցության գործունեությանը: Փորձում է եւ գալիս, այսինքն` առաջին փորձը չի ստացվում, հավանաբար` գյուղում մեկը չկար, որ մեքենա ունենար ու տղային բերեր մայրաքաղաք, եւ միայն հաջորդ օրը, թվով՝ երրորդ փորձից Մսրյանը կարողանում է հասնել մայրաքաղաք եւ գալ կուսակցության գրասենյակ, որն, ի դեպ, 90-ականներին, ամենեւին էլ անվտանգ տեղ չէր. այսօրվա ՀԱԿ-ից շատերը գուցե հիշեն, թե` ինչու:

Ի դեպ, կուսակցության գրասենյակը Վարդանը միանգամից գտնում է, հավանաբար` սրտի կանչով: Մի խոսքով` բարձրանում է, նստում, զրուցում /հայտնի չէ, թե ում հետ եւ ինչի մասին/ եւ շատ արագ, ինչպես ինքն է գրում իր այսօրվա հոդվածում, հասկանում է, որ մայրաքաղաքում կուսակցական գործունեությունն իր բանը չէ: Դե, այսինքն, գյուղում կուսակցական գործունեությունն իր բանն է, բայց մայրաքաղաքում իր բանը չէ: Ավելի ուշ, բայց ոչ` շատ ուշ, Մսրյանը հասկանում է, որ կուսակցությունը մաֆիայի սկզբունքով կառուցված եւ ղեկավարվող մարմին է: Առաջինը՝ շեֆին, ինչպես գրում է Վարդանը, ապա, ըստ հիերարխիայի կանոնների, ընտանիքի մյուս անդամներին: Այս պահին կամ այս տողերը գրելիս պարոն Վարդանը, հավանաբար, նկատի ունի այլ կուսակցություն, քանի որ ՀՅ Դաշնակցությունը կոնկրետ շեֆ չի ունեցել Քրիստափոր Միքայելյանի օրոք, չի ունեցել 90-ականների սկզբներին, մեջտեղում  եւ չունի այսօր: Եթե մաֆիայի սկզբունքը ենթադրում է` սկզբում շեֆին, կնշանակի Դաշնակցությունն այդ սկզբունքով չի ստեղծվել եւ չի ղեկավարվել ու ղեկավարվում:

Մայրաքաղաքում անցկացրած մի քանի օրերին Վարդան Մսրյանը շատ բան է հասկանում: Օրինակ` այն, որ ինքն այլեւս չի ցանկանում ակտիվորեն զբաղվել կուսակցական գործունեությամբ, թեև մինչ օրս գտնում է, որ հայապաշտպանությանը, Արցախին վերաբերող հարցերում Դաշնակցությունն անսասան է եւ, անկախ ամեն ինչից, այսինքն` անկախ նրանից, որ, ըստ Մսրյանի, կուսակցությունը ղեկավարվում է մաֆիայի սկզբունքներով, նույն այդ կուսակցությունը, ըստ նրա, այսօր էլ ազգային կուսակցություն է: Թե ինչպե՞ս կարող է մաֆիայի սկզբունքով ստեղծված եւ ղեկավարվող կուսակցությունը ազգային լինել ու հակառակը, պարոն Մսրյանը չի ասում: Հավանաբար, չգիտի, ամեն դեպքում` բարդ է, եթե երկու անգամ ես միայն կարդացել ողջ կյանքիդ ընթացքում, այն էլ` միեւնույն գիրքը և կիսատ:

Փոխարենը մարդն ասում է, որ սառեցրել է իր անդամակցությունը Դաշնակցությանը եւ հիմա սառած դաշնակ է: Անկեղծ ասած` դժվար է ասել, թե ե՞րբ է պարոն Մսրյանը տաքանալու, որ շարունակի նվագել դաշնամուր: Նա, ինչպես ինքն է ասում, դաշնակ է, իսկ դաշնակը, ինչպես գիտեն բոլոր այն մարդիկ, ովքեր հայերեն գիտեն, նշանակում է՝ դաշնամուր:

Ամեն դեպքում` շուտափույթ ջերմացում ենք մաղթում Վարդան Մսրյանին, որը պարզվում է ոչ միայն սառած է, այլեւ՝ ապշած: Բանն այն է, որ մարդն իր հոդվածում, որը սկսվում է՝ «ես սառած դաշնակ եմ» տխուր ինքնախոստովանությամբ, մտահոգություն է հայտնում, որ ինքը, կոնկրետ իրենց փոքրիկ գյուղի քաղաքական մեծ անցուդարձին հետեւելով, որտեղ լուրջ փողեր են պտտվում լուրջ մարդկանց ձեռքին, այդ թվում` նախկին վարչապետի եւ նրա որդու, այդ թվում` նախկին ոստիկանապետի, այդ թվում` դաշնակցական գյուղապետերի, բայց ոչ` ժողովրդի, ամենայն մանրամասնություններով նկարագրելով այս փողապտույտը, որից ինքը անմասն է մնացել, քանի որ ինքը կատարյալ ազնվության մարմնացումն է, հիմա չի կարողանում կողմնորոշվել, թե` բա լավ, ո՞ւմ ընտրի, այդ պատճառով էլ ապշել-մնացել է:

Նախ, սփոփելով Վարդանին, հայտնենք, որ կողմնորոշվելու ժամանակ դեռ շատ կա մինչեւ գալիք ընտրությունները, ավելին` այդ ժամանակն այնքան երկար է, որ արանքում Մսրյանը կարող է հասցնել 30 անգամ գալ մայրաքաղաք եւ հետ գնալ:  Բացի այս եւ ամենակարեւորը` պարզվում է մի սարսափելի բան. իրականում Վարդան Մսրյան անուն-ազգանունով սառած դաշնակցական չկա: Թեև մարդն իր հոդվածում անկեղծ է եղել. նա հո չի՞ ասել, որ ինքը սառած դաշնակցական է, ասել է՝ սառած դաշնակ եմ: Այ դաշնակների, նրանց քաղաքական կողմնորոշում տալու, նրանց ջերմացնելու հարցում Դաշնակցությունը պատասխանատու չէ: Մարդկայնորեն կարող ենք խորհուրդ տալ ամեն դեպքում գալ մայրաքաղաք, դիմել կոնսերվատորիա՝ դաշնամուրի բաժին: Ի դեպ, մեր բոլոր բուհերը ջեռուցվում եմ, այդ թվում` կոնկրետ կոնսերվատորիայի` կոնկրետ դաշնամուրի դասարանները: Այնպես որ` դաշնամուր նվագելիս էլ չեք մրսի, եթե, իհարկե, ընդունվեք: Ամեն դեպքում` անպայման փորձեք, մանավանդ, որ հոդված գրելը Ձեզ մոտ չի ստացվում, իսկ երաժշտությունը հորինվածք հանդուրժում է:

Բ. Գասպարյան

Լավրովը Երևան է ժամանում
18 Նոյեմբերի 2017, 17:25 Լավրովը Երևան է ժամանում
Հրդեհ Արփի գյուղում
18 Նոյեմբերի 2017, 10:11 Հրդեհ Արփի գյուղում

yerkir.am

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica