close
Եղանակը Երևանում
29 Հունիսի 2017
+30°
+31°Ցերեկ
+21°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Հնս 2017
USD1480.44
GBP1615.73
EUR1545.78
RUB18.07
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
[email protected] [email protected]
ՎԵՐԵՎ

Կանադահայ Արամ Էլակոզը առաջադրվել է Լավալի քաղաքապետի ընտրություններում

Աշխարհ

17 Փետրվարի 2017, 21:40
 Կանադահայ Արամ Էլակոզը առաջադրվել է Լավալի քաղաքապետի ընտրություններում

Կանադայի Լավալ քաղաքում (Քվեբեկ) քաղաքապետի առաջիկա ընտրություններին իր թեկնածությունն է առաջադրել կանադահայ գործիչ Արամ Էլակոզը: Ինչպես տեղեկացնում է «Horizon Weekly» պարբերականը, ընտրություններն անցկացվելու են այս տարվա նոյեմբերին:

Արամ Էլակոզը մասնագիտությամբ մոլեկուլյար կենսաբան է: Ավարտել է Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի Լուի Պաստյորի անվան համալսարանը: Կանադայում բնակվում է ավելի քան 20 տարի:

Վերջինս Լավալի հայ համայնքի ակտիվ անդամներից է, երկար տարիներ անդամակցել է Քեպեգի Հայ դատի հանձնախմբին:

Լավալը Կանադայի 13-րդ ամենամեծ քաղաքն է, որտեղ ավելի քան 15 000 հայ է բնակվում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica