close
Եղանակը Երևանում
14 Դեկտեմբերի 2017
+0°
+6°Ցերեկ
-2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Դեկ 2017
USD1482.74
GBP1649.33
EUR1570.65
RUB18.24
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ոստիկանությունում կայացել է ԱԺ ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ստեղծված շտաբի առաջին նիստը

Քաղաքական

17 Փետրվարի 2017, 20:04
 Ոստիկանությունում կայացել է ԱԺ ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու  նպատակով ստեղծված շտաբի առաջին նիստը

Փետրվարի 17-ին տեղի ունեցավ Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում  պատշաճ կարգ ու կանոն հաստատելու, ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ստեղծված օպերատիվ շտաբի առաջին նիստը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նիստին մասնակցել են ոստիկանության կոլեգիայի անդամներ, մարզային վարչությունների և կենտրոնական ապարատի ծառայությունների  ղեկավարներ:


Մանրամասնելով ընտրությունների շրջանում ոստիկանության առանցքային խնդիրներն ու գործառույթները՝ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը պատասխանատուների ուշադրությունն է հրավիրել մասնավորապես իրավախախտումների հնարավոր դրսևորումների վրա և տվել կոնկրետ հրահանգներ:

Նիստի ընթացքում քննարկվել են օպերատիվ շտաբի կազմում ձևավորված աշխատանքային խմբերի գործառույթները, ընտրությունների ընթացքում ոստիկանների գործողությունների ուղեցույցը, ընտրացուցակների կատարելագործման գործընթացը և մի շարք այլ հարցեր:

Աշխատանքային խմբերի ղեկավարները ներկայացրել են արդեն իսկ կատարված աշխատանքը և առաջիկա անելիքները:

Օպերատիվ շտաբի նիստի ավարտին ըստ գործառութային ոլորտների տրվել են համապատասխան ցուցումներ ու հանձնարարականներ: 

Նալբանդյանը կմեկնի Կիև
14 Դեկտեմբերի 2017, 16:11 Նալբանդյանը կմեկնի Կիև

yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica