close
Եղանակը Երևանում
27 Հուլիսի 2017
+30°
+35°Ցերեկ
+21°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Հլս 2017
USD1478.73
GBP1629.19
EUR1561.07
RUB18.06
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
[email protected] [email protected]
ՎԵՐԵՎ

Ավազակային հարձակում՝ Քանաքեռ-Զեյթունում. ՔԿ-ն պարզվում է հանգամանքները

Իրավունք

17 Փետրվարի 2017, 19:57
 Ավազակային հարձակում՝ Քանաքեռ-Զեյթունում. ՔԿ-ն պարզվում է հանգամանքները

ՀՀ ՔԿ Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ փետրվարի 16-ի ուշ երեկոյան տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախնական տվյալներով՝ փետրվարի 16-ին՝ ժամը 23։30-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած թվով 4 հոգի մուտք են գործել  Զ.Սարկավագի փողոցի 123/3 բնակելի շենքի բնակարաններից մեկը, բռնություն գործադրել սեփականատիրոջ և այդ պահին տանը գտնվող նրա ծանոթուհու նկատմամբ, հափշտակել կանխիկ գումար և դիմել փախուստի։ Բռնության հետևանքով սեփականատիրոջը պատճառվել են մարմնական վնասվածքներ։

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հովածի 2-րդ մասի հատկանիշներով։ Մշակվել է քննչական պլան, առաջ են քաշվել աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ կատարվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու համար։

Փլուզում՝ Կապանում
27 Հուլիսի 2017, 15:42 Փլուզում՝ Կապանում

yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica