close
Եղանակը Երևանում
31 Մարտի 2017
+5°
+13°Ցերեկ
+4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
31 Մար 2017
USD1483.87
GBP1601.89
EUR1519.53
RUB18.59
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
[email protected] [email protected]
ՎԵՐԵՎ

Ընտրակաշառքին հակազդելու ենք գաղափարով. Հակոբ Դաշյան

Քաղաքական

17 Փետրվարի 2017, 20:50
 Ընտրակաշառքին հակազդելու ենք գաղափարով. Հակոբ Դաշյան

Գեղարքունիքի մարզում ՀՅԴ ռեյտինգային ցուցակով առաջադրվել է Հակոբ Դաշյանը, ով ՀԱՊՀ /Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան/դասախոս է:

Նա Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ առաջարկը` մասնակցել ընտրություններին ռեյտինգային ցուցակով, եղել է կուսակցության կողմից, և ինքը համաձայնել է:

Դաշյանի խոսքով` դեռ պարզ չէ, թե քանի ռեյտինգային թեկնածու է իրենց մարզում առաջադրված, դեռ էական խախտումներ էլ չկան: «Նախընտրական եռուզեռ է մեզ մոտ: Դեռևս ինչ-որ խախտումներ նկատելի չեն, թեկնածուներն էլ բավականին շատ են լինելու»,- ասաց նա:

Մեր զրուցակիցը նշեց, որ թեև այս համակարգային փոփոխություններն իրենց /ՀՅԴ/ նախաձեռնությունն է, բայց սա իրենց ուզած 100% համամասնական ընտրակարգը չէ:

Իսկ թե ինչպե՞ս են ընտրողին տեղ հասցնելու իրենց գաղափարները, որպեսզի քվե ստանան, Դաշյանն արձագանքեց. «Բոլոր հնարավոր թույլատրելի միջոցներով պետք է ընտրողին տեղ հասցնենք մեր գաղափարները` անհատական հանդիպումներով, բակային հանդիպումներով: Մեր խոսքը տեղ հասցնելու ցանկացած միջոցով ընտրողին պետք է կարողանանք ճիշտ ուղու վրա դնել»:

Իսկ թե ի՞նչ է նշանակում ընտրողին «ճիշտ ուղու վրա դնելը», բացատրեց.  «Ընտրողին պետք է հասկացնել, որ ընտրակաշառքով քվե չտա: Նա պետք է հասկանա, որ ընտրակաշառքով ինքն իր ապագան է կործանում, դա վերցնելով` ամբողջ ազգի ճակատագրի վրա է ազդում»:

Ըստ Դաշյանի` այս ամենին հասնելու առաջին քայլը այն պետք է լինի, որ մարդկանց իրավագիտակցությունը  բարձրանա, ապա` պետք է հասնել նրան, որ մարդկանց հիասթափությունը վերանա: «Մարդկանց հիասթափությունը պետք է վերացվի, հավատը ապագայի հանդեպ վերականգնվի: Այս ամենին է ուղղված ՀՅԴ ծրագիրը, որը իրատեսական է և մրցունակ»,- ընդգծեց նա:

Մեր զրուցակցի խոսքով` Դաշնակցության հաղթաթուղթը ընտրություններին լինելու է այն, որ ՀՅԴ-ն նախևառաջ առանձնանում է որպես սոցիալական ուղղվածության կուսակցություն և նրա մտահոգությունը աշխատող մարդկանց, ժողովրդի շահերը պաշտպանելն է: «Մենք ընտրակաշառք չենք բաժանելու, մեր ամբողջ քարոզարշավը կառուցված է լինելու գաղափարի վրա: Ընտրակաշառքին հակազդելու ենք գաղափարով»,- շեշտեց նա:

Դաշյանի խոսքով` ՀՅԴ-ի շնորհիվ երկրում արմատական փոփոխություններ են սկսվել, և դրանք ավարտին հասցնելու համար պետք է խորհրդարանում զգալի ներկայացվածություն ունենալ: «Ես վստահ եմ, որ ունենալու ենք այդ ներկայացվածությունը, որ կարողանանք տրամաբանական ավարտին հասցնել մեր նախաձեռնած փոփոխությունները»,- ասաց նա:

Հարցին` ինչպե՞ս, եթե իրենք կոալիցիոն հուշագիր են ստորագրել ՀՀԿ-ի հետ, ինչից հետո ՀՅԴ վարկանիշը հնարավոր է` ընկել է, Դաշյանն արձագանքեց. «Բոլորին էլ հայտնի է, թե մենք ինչի համար ենք կոալիցիոն հուշագիրը ստորագրել: Մեր նպատակը համակարգային փոփոխություններն են եղել, ինչին էլ հասել ենք: Սա մեր ծրագիրն է եղել»:

Դաշյանը նշեց, որ իրենց ծրագիրը փորձել են իրականացնել նաև քառյակի հետ /ընդդիմադիր քառյակը ձևավորվել էր 2014 թվականին.- խմբ./, բայց նրանք շեղվեցին նախնական պայմանավորվածությունից: «Մեր ծրագրերն իրականացնելու ուրիշ ճանապարհ չկար: Մենք միշտ էլ համակարգային իշխանափոխություն ենք ցանկացել, հիմա սրան հասել ենք այս ճանապարհով: Ժողովուրդը եթե մի փոքր ծանրութեթև անի, ճիշտ ընտրություն կկատարի, իսկ ճիշտն այն է, որ մենք մեր ուղուց չենք շեղվել, ՀՅԴ-ն երբեք իր ուղեգիծը չի փոխել»,- եզրափակեց նա: 

Սա մե´ր երկիրն է
30 Մարտի 2017, 20:03 Սա մե´ր երկիրն է
Հրդեհ` Ոստան գյուղում
30 Մարտի 2017, 17:24 Հրդեհ` Ոստան գյուղում

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica