close
Եղանակը Երևանում
18 Հոկտեմբերի 2017
+11°
+15°Ցերեկ
+3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հոկ 2017
USD1481.35
GBP1637.89
EUR1565.97
RUB18.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մեր տրամադրվածությունը՝ ՊԵԿ-ում փոփոխությունների առնչությամբ, շատ ավելի կոշտ է և ֆունդամենտալ. վարչապետ

Տնտեսական

17 Փետրվարի 2017, 17:13
 Մեր տրամադրվածությունը՝ ՊԵԿ-ում փոփոխությունների առնչությամբ, շատ ավելի կոշտ է և ֆունդամենտալ. վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ: ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նախ ներկայացրել է խորհրդի կազմում իրականացվող փոփոխությունները և նշել, որ դրանում ընդգրկվել են պետական կառավարման մարմինների ներկայացուցիչները, Մարդու իրավունքների պաշտպանը, իսկ հասարակական հատվածից երկու հասարակական կազմակերպություններ, այդ թվում՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն: Առաջիկայում խորհրդի կազմը համալրելու են ևս ՀԿ-ներ, որոնք ընտրվելու են հայտարարվելիք մրցույթի արդյունքներով: 

Վարչապետ Կարապետյանն առաջարկել է խորհրդի անդամներին հրապարակային ներկայացնել մրցույթի մասնակիցների հայտանիշերը և ընդգծել, որ կառավարության նպատակն է հակակառուպցիոն խորհրդում ներգրավել հասարակության լայն շերտեր ներկայացնող անդամներ: 

Անցնելով օրակարգային հարցերին՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Կարեն Զադոյանը ներկայացրել է հարկային և մաքսային ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերի ուղղությամբ իրականացված ուսումնասիրությունների արդյունքները և նշել, որ ռիսկերն առնչվում են օպերատիվ հետախուզական միջոցառումների անցկացմանը, տեսուչների գործունեությանը, ստուգումների իրականացմանը, ներմուծման և արտահանման գործընթացի հետ և ներկայացրել դրանց լուծմանն ուղղված առաջարկներ: Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Սաքապետոյանը շեշտել է, որ ներկայացված առաջարկների որոշ մասն արդեն իսկ ժամանակավրեպ են, քանի որ ՊԵԿ-ում տեղի ունեցող բարեփոխումների արդյունքում մի շարք հարցերի անդրադարձ է կատարվել:

Անդրադառնալով խնդրին՝ վարչապետը նշել է.«Փաստաթուղթը, որը ՊԵԿ-ը պատրաստել է՝ համակարգում կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ, շատ ավելի վճռական է: Հավատացեք, մեր տրամադրվածությունը՝ ՊԵԿ-ում փոփոխությունների առնչությամբ, շատ ավելի կոշտ է, շատ ավելի խորը ու շատ ավելի ֆոնդամենտալ»:

 Վարչապետը ՊԵԿ-ին և Ֆինանսների նախարարությանը հանձնարարել է ուսումնասիրել ներկայացված կոռուպցիոն ռիսկերը, առաջարկությունները և ներկայացնել դրանց լուծման տարբերակներ: 
Հաջորդ հարցով Կարեն Զադոյանը ներկայացրել է պետական գնումների ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերի ուղղությամբ կատարված ուսումնասիրությունները և նշել, որ դրանք մանրամասն քննարկվել են Ֆինանսների նախարարության հետ: Ներկայացրած 36 առաջարկություններից 18-ն արդեն իսկ իրականացվել են: Արձագանքելով ծավալված քննարկումներին՝ Կարեն Կարապետյանը հանձնարարել է ՀՀ ֆինանսների նախարարությանն ուսումնասիրել էլեկտրոնային գնումների համակարգի վերաբերյալ բարձրացված խնդիրները և խորհրդի հաջորդ նիստում ներկայացնել դրա արդյունքները: 
«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահն անդրադարձել է նաև ազատ տնտեսական մրցակցության և մենաշնորհի ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերի ուղղությամբ իրականացված ուսումնասիրություններին և ներկայացրել առաջարկություններ, որոնք վերաբերել են իրական սեփականատերերի բացահայտման ինստիտուտի ներդրմանը, ոլորտում կարգավորիչ և վերահսկիչ գործառույթներ իրականացնող մարմինների տարանջատմանը և այլն: Վարչապետ Կարապետյանն առաջարկել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին և հանձնարարել Ֆինանսների, Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարություններին՝ ուսումնասիրել խնդիրները և խորհրդի հաջորդ նիստում ներկայացնել արդյունքները, իսկ խնդիրների լուծմանն ուղղված առաջարկությունների վերաբերյալ ներկայացնել դիրքորոշում: 
Խորհուրդն անդրադարձել է հուղարկավորության ոլորտում կոռուպցիոն դրսոևորումներին՝ կապված գերեզմանատներում ծառայությունների մատուցման, հուղարկավորության նպաստների վճարման հետ և այլն:

Գարեգին Բ-ն մեկնել է Բեռլին
17 Հոկտեմբերի 2017, 15:43 Գարեգին Բ-ն մեկնել է Բեռլին

yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica