close
Եղանակը Երևանում
20 Փետրվարի 2018
+7°
+8°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Փտր 2018
USD1480.81
GBP1673.86
EUR1596.64
RUB18.52
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գարեգին Բ-ն Աթեշյանին և Մաշալյանին կանչել է Էջմիածին

Տարածաշրջան

17 Փետրվարի 2017, 16:34
 Գարեգին Բ-ն Աթեշյանին և Մաշալյանին կանչել է Էջմիածին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Կաթողիկոսը խոսել է Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանի և եկեղեցական խորհրդի նախագահ, արքեպիսկոպոս Սահակ Մաշալյանի միջև լարվածության մասին:

Ըստ «Ակօս»-ի՝ Ամենայն Հայոց կաթողիկոսը կանոնագրի խախտում է համարել երեկ տեղի ունեցած արտակարգ ժողովի որոշումը և ընտրության հետ կապված ճգնաժամային իրավիճակը պարզելու և համապատասխան որոշում կայացնելու համար Հայաստան է հրավիրել Պոլսի Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանին և եկեղեցական խորհրդի նախագահ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին: 

Նշենք, որ երեկ Պոլսում գումարված արտակարգ ժողովում որոշում է կայացվել նոր պատրիարքի ընտրություններն անցկացնել մայիսի 28-ին: Ժողովի համաձայն՝ ընտրությունների անցկացման համար համայնքը չի սպասի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջամտությանը:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica