close
Եղանակը Երևանում
26 Փետրվարի 2017
-2°
+7°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Փտր 2017
USD1486.78
GBP1610.18
EUR1515.50
RUB18.41
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
[email protected] [email protected]
ՎԵՐԵՎ

Շմոլ գազի թունավորումից զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Իրավունք

17 Փետրվարի 2017, 16:16
 Շմոլ գազի թունավորումից զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ժամկետային զինծառայող Գարեգին Արգամանյանի մահվան դեպքի առթիվ։

2017թ. փետրվարի 17-ին՝ ժամը 07:30-ի սահմաններում, ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրում՝ մարտկոցների լիցքավորման պահեստում, հայտնաբերվել է կապի վաշտի ռադիոդասակի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գարեգին Արայի Արգամանյանի դին:

Նախնական տվյալներով՝ վերջինս մահացել է բենզոագրեգատի արտանետած շմոլ գազից:

Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով /անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, եթե անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ/, կատարվում է նախաքննություն:

Քրեական գործով կատարվել է դեպքի վայրի զննություն, դիակի արտաքին զննում, նշանակվել դիակի դատաբժշկական փորձաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

ՃՏՊ Սպիտակի ոլորաններում
25 Փետրվարի 2017, 18:30 ՃՏՊ Սպիտակի ոլորաններում
ՃՏՊ Նուբարաշենում
25 Փետրվարի 2017, 18:12 ՃՏՊ Նուբարաշենում
Հայտնաբերվել  է դի
25 Փետրվարի 2017, 13:00 Հայտնաբերվել է դի

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica