close
Եղանակը Երևանում
13 Դեկտեմբերի 2017
+6°
+6°Ցերեկ
-2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Դեկ 2017
USD1484.11
GBP1646.00
EUR1570.43
RUB18.23
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԼՂ հարցում հետքայլ է կատարվել. Օսկանյանը մեղադրեց իշխանություններին իր նվաճումները փոշիացնելու մեջ

Քաղաքական

17 Փետրվարի 2017, 15:53
 ԼՂ հարցում հետքայլ է կատարվել. Օսկանյանը մեղադրեց իշխանություններին իր նվաճումները փոշիացնելու մեջ

Թոշակները բարձրացնել, արագաչափերը հանել, վարկերի տոկոսները նվազեցնել, ՓՄՁ-ներին  հարկային արտոնություններ տալ. այսպես են վարվելու ՕՐՕ դաշինքի անդամները, եթե գան իշխանության: Այսօր հրավիրած մամուլի ասուլիսում ՕՐՕ դաշինքի անդամ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը նշեց, որ Սյուռքին էլ են ներգրավելու:

«Իմ և Րաֆֆի Հովհաննիսյանի առկայությունը դաշինքում կնպաստի Սփյուռքի ներգրավմանը: Րաֆֆի Հովհաննիսյանը Սփյուռքում ամենահարգված գործիչներից մեկն է: Սփյուռքը տարիներ շարունակ վստահել է բանակին, իսկ բանակի ղեկավարը եղել է Սեյրան Օհանյանը»,- նշեց նա:

Օսկանյանը նաև վստահ է, որ տարեկան մեկ միլիարդ դոլարի ներդրումներ անելու հնարավորություններ կան, մասնավորապես` դրամաշնորհների միջոցով Հայաստան գումարներ կարելի է բերել: Նա նշեց, որ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրն իր պաշտոնավարման ժամանակ է բերվել Հայաստան, ավելին` իր անձնական ջանքերի շնորհիվ: Այդ ծրագիրը փակվեց, երբ իշխանությունները փոխվեցին, ժողովրդավարությունն էլ հետքայլ կատարեց երկրում:

Օսկանյանը կարծում է, որ  պետք է արագ ավարտել ու հստակեցնել ԵՄ-ի հետ համագործակցության շրջանակը, և որ ԵՄ դոնորներից էլ հնարավոր է գումարներ բերել Հայաստան, ինքը այդ գումարների տեղը գիտի:

Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, Օսկանյանի խոսքով, Հայաստանը թուլացրել է իր դիրքերը բոլոր ուղղություններով, ՄԱԿ-ում խայտառակ քվեարկություններ է անում, իսկ խորհրդարանական վերաժողովներում հայկական պատվիրակությունների ղեկավարները այնպիսի ելույթներ են ունենում, որ բոլորի մոտ տպավորություն է ստեղծվում, թե այլ երկրի կցորդ երկիր է Հայաստանը:

«Ղարաբաղի հարցով Հայաստանը, միանշանակ, հետքայլ ունի: ԼՂ ինքնորոշման իրավունքը, որ մենք դժվարությամբ ձեռք էինք բերել, օրեցօր կորցնում ենք: Այսօր շեշտը դրվում է նորից ու նորից տարածքների վերադարձման վրա, որը շատ վատ երևույթ է: Մենք համոզված ենք, որ մեր փորձով կկարողանանք ԼՂ բանակցությունները դնել ճիշտ ուղու մեջ ու վերականգնել ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի փաստի քննարկմանը»,- ասաց Օսկանյանը:

Հրդեհ` Արևիկ գյուղում
13 Դեկտեմբերի 2017, 16:01 Հրդեհ` Արևիկ գյուղում
Երկրաշարժ` Իրանում
13 Դեկտեմբերի 2017, 11:16 Երկրաշարժ` Իրանում

yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica