close
Եղանակը Երևանում
17 Նոյեմբերի 2017
+6°
+13°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Նմբ 2017
USD1486.78
GBP1644.89
EUR1574.01
RUB18.17
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՄՆ զինուժի գլխավոր շտաբի պետը մեկնում է Թուրքիա

Տարածաշրջան

17 Փետրվարի 2017, 15:26
 ԱՄՆ զինուժի գլխավոր շտաբի պետը մեկնում է Թուրքիա

Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների ժողովին մասնակցած` Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը  հայտարարել է, որ փետրվարի 17-ին Թուրքիայում կհանդիպեն Թուրքիայի և ԱՄՆ-ի զինված ուժերի գլխավոր շտաբների պետերը. տեղեկացնում է Ermenihaber-ը:

Թուրքական «Doğan» լրատվական գործակալության իրազեկմամբ` Ըշըքը լրագրողների հետ զրույցում ասել է, որ  ԱՄՆ զինուժի գլխավոր շտաբի պետ Դունդորֆը Թուրքիայում  Հուլուսի Աքարի հետ քննարկումներ կանցկացնի Սիրիայի Ռաքքա քաղաքում  կայանալիք ռազմական գործողության մասին: Քաղաքն այժմ գտնվում է «Իսլամական պետություն»  (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության վերահսկողության տակ:

«Սիրիայի  քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության ուժերը Մանբիչից պետք է  դուրս գան: Ալ Բաբի գործողությունից հետո  երկու առաջնահերթություն է լինելու, մեկը` Մանբիչը, մյուսը` Ռաքքան: Երբեք չենք ընդունի  ԺՄԿ-ի ներկայությունը»,- ասել է Ըշըքը

Միջանկյալ նշենք, որ պաշտոնական Անկարան  Սիրիայի քրդական ուժերին համարում է ահաբեկչական կազմակերպություն:

Նա զգուշացրել է նաև, որ եթե կողմերը ցանկանում են, որ Սիրիայում ընթացող ռազմական գործողությունները հաջողության հասնեն, ապա չպետք է աջակցեն Սիրիայի քրդական ուժերին:

Թուրքիայի պաշտպանության նախարարը  նաև տեղեկացրել է, որ ժողովի շրջանակներում  հանդիպում է ունեցել ԱՄՆ նորանշանակ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսի հետ: Վերջինս հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն ավելի մեծ աջակցություն է ցուցաբերելու Թուրքիային Քուրդիստանի բանվորական կուսակցության  (ՔԲԿ-PKK) դեմ պայքարում:

yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica