close
Եղանակը Երևանում
18 Օգոստոսի 2017
+25°
+30°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Օգս 2017
USD1478.20
GBP1615.92
EUR1559.83
RUB18.05
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
[email protected] [email protected]
ՎԵՐԵՎ

Սեյրան Օհանյանը չհերքեց, որ Պավլիկ Մանուկյանի հետ միջադեպ է եղել

Քաղաքական

17 Փետրվարի 2017, 14:31
 Սեյրան Օհանյանը չհերքեց, որ Պավլիկ Մանուկյանի հետ միջադեպ է եղել

Այսօր հրավիրած մամուլի ասուլիսում լրագրողները հարց ուղղեցին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին «Սասնա ծռեր»-ից ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանի հետ կապված միջադեպի վերաբերյալ: Պավլիկ Մանուկյանը հայտարարել էր, որ տարիներ առաջ Սեյրան Օհանյանն իր կաբինետում իրեն ծեծի է ենթարկել ու թքել իր բաժակի մեջ:

Սեյրան Օհանյանը չհերքեց, որ միջադեպը եղել է: «Անսխալական մարդիկ չեն լինում, բայց տարիների ընթացքում մարդը փորձում է կատարելագործվել, ուղղել այդ սխալները: Պավլիկ Մանուկյանի հետ կապված` իրոք, իմ աշխատասենյակում միջադեպ եղել է: Բայց բաժակի մեջ թքել, անգամ անհարմար եմ զգում արտաբերել դա, նման բան չի եղել: Պավլիկ Մանուկյանի հետ միջանձնային խնդիրներ են եղել, բայց մեր հարաբերությունները կարգավորվել են` հետո հասնելով բարձր մակարդակի: Հետագայում` իմ ղեկավարման տարիներին, նրա հետ ունեցել եմ շատ լավ հարաբերություններ, ինչ հարցով դիմել են, փորձել եմ աջակցել: Նկատի ունեմ` մեր մարտական ընկերներին սոցիալական ու այլ տարբեր հարցերով աջակցելը»,- ասաց նա:

Հրդեհ` Ջրաշեն գյուղում
18 Օգոստոսի 2017, 12:23 Հրդեհ` Ջրաշեն գյուղում

yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica