close
Եղանակը Երևանում
31 Մարտի 2017
+5°
+13°Ցերեկ
+4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
31 Մար 2017
USD1483.87
GBP1601.89
EUR1519.53
RUB18.59
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
[email protected] [email protected]
ՎԵՐԵՎ

Սեյրան Օհանյանը դեմ է գործող իշխանությանը, բայց նրա դիմակը չի պատռի

Քաղաքական

17 Փետրվարի 2017, 14:00
 Սեյրան Օհանյանը դեմ է գործող իշխանությանը, բայց նրա դիմակը չի պատռի

Այսօր մամուլի ասուլիս էին հրավիրել ՕՐՕ դաշինքի անդամներ Սեյրան Օհանյանը, Վարդան Օսկանյանն ու Արմեն Մարտիրոսյանը: Հարցին, թե Սեյրան Օհանյանը, հիմա լինելով ընդդիմություն, արդյո՞ք կանի բացահայտումներ իշխանությունների մասին, քանի որ երկար տարիներ ճանաչել է իշխանական համակարգը հենց ներսից, պաշտպանության նախկին նախարարը փորձեց չպատասխանել` խոսելով պետական համակարգում ունեցած իր փորձի մասին, որը ծառայեցնելու է պետական կառավարման համակարգում փոփոխություններ իրականացնելուն:

«Այո, ես պետական կառավարման համակարգում փորձ ունեմ և այն օգտագործելու եմ այլ խնդիրներ իրականացնելու համար մեր պետական կառավարման համակարգում: Երկար տարիներ աշխատելով պետական համակարգում` ես տեսել եմ նրա բացթողումները, թերությունները: Մենք գործելու ենք գործող օրենսդրության և դրա կատարման շրջանակներում»,- ասաց Սեյրան Օհանյանը:

Նա հավելեց. «Բանակի ղեկավարի պաշտոնից հեռացել եմ, հրաժարվել ինձ առաջարկվող այլ բարձր պաշտոններից: Ես տեսել եմ պետական կառավարման համակարգի ներսի թե' դրական, թե' բացասական կողմերը: Պետության նախագահի հետ որևէ խնդիր չունեմ, բացի նրանից, որ մենք այլ տեսակետներ ունենք պետական կառավարման համակարգի ձևավորման հարցում: Ես հարգանք ունեմ այսօրվա կառավարման համակարգում գործող տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների նկատմամբ, որոնց հետ ունեցել եմ գործընկերային ու մարդկային հարաբերություններ: Պաշտոնին հրաժեշտ եմ տվել հանգիստ, գայթակղություն չի եղել, բոլորի հետ ունեմ նորմալ մարդկային հարաբերություններ, բայց Հայաստանի ապագայի, պետական կառավարման համակարգի ձևավորման վերաբերյալ այլ կարծիք ունեմ»:

Հարցին, թե իրեն համարո՞ւմ է  ընդդիմադիր, Սեյրան Օհանյանը պատասխանեց, որ այսօր ընդդիմադիր հասկացությունը հարաբերական է, որովհետև սահմանադրական փոփոխությունների շրջանակում նոր իրավիճակ է ստեղծվել, և յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր ներդրումն ունենալու պետականաշինության գործում: «Այսօրվա գործող իշխանությանը, այո, ես դեմ եմ»,- ասաց նա:

Սա մե´ր երկիրն է
30 Մարտի 2017, 20:03 Սա մե´ր երկիրն է
Հրդեհ` Ոստան գյուղում
30 Մարտի 2017, 17:24 Հրդեհ` Ոստան գյուղում

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica