close
Եղանակը Երևանում
26 Փետրվարի 2017
-2°
+7°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Փտր 2017
USD1486.78
GBP1610.18
EUR1515.50
RUB18.41
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
[email protected] [email protected]
ՎԵՐԵՎ

Լավ կլիներ «Ելք»-ի հետ միասնական դաշինքով գնայինք ընտրություններին. Անահիտ Բախշյան

Քաղաքական

17 Փետրվարի 2017, 11:57
 Լավ կլիներ «Ելք»-ի հետ միասնական դաշինքով գնայինք ընտրություններին. Անահիտ Բախշյան

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակում 4-րդ համարը զբաղեցնող Անահիտ Բախշյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք ունեն մեկ հստակ տեսլական, այն է` եվրոպական արժեքներ:

Ըստ նրա` իրենց` 101 անդամից կազմված ցուցակի զգալի մասը երիտասարդներ ու կանայք են: «60 տոկոսը երիտասարդներ են, 40 տոկոսը` կանայք: Դա մի ցուցակ է, որը հույսեր է առաջացնելու հասարակության մեջ»,- ասաց Բախշյանը:

Նրա խոսքով` ընտրություններին մասնակից բոլոր ուժերն էլ իրենց մրցակից են: «Բոլորն էլ մրցակից են: «Ելք» դաշինքի հետ մենք նույն դաշտում ենք, ուստի երկուսս էլ մեր տեսակետները և մեր տարբերությունը հիմնավորելու խնդիր ունենք»,- ասաց Բախշյանը, ապա հավելեց, որ իրենք ռեսուրս ունեն և աջակցող թիմ:

Նա նշեց, որ շատ ավելի լավ կլիներ, եթե իրենք և «Ելքը» ընտրություններին գնային ավելի լայն դաշինքով, իսկ խորհրդարան անցնելուց հետո բացառեց հետընտրական կոալիցիան ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՎԿ-Ի հետ` նշելով, որ իրենց ավելի հոգեհարազատ է «Ելք» դաշինքը:

Հանդիպմանը ներկա «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքից Ազատ Արշակյանը հաճոյախոսեց «Ազատ դեմոկրատներին»` նշելով, որ լավ, ներկայանալի թիմ է, և մաղթեց հաջողություն:

Արշակյանը նշեց, որ ինքը տվյալ դաշինքի կազմում մասնակցում է ընտրություններին որպես համակիր: Նա այդ դաշինքին միանալը համարեց քայլ` արված շահադիտական նպատակներով: «Չեմ նեղվում, որ աջակցում եմ այս դաշինքին, քանի որ նրանք ընդունել են իմ ծրագրերը: Դաշինքը «Ժառանգության» շնորհիվ ներկա կլինի խորհրդարանում, ինչպես նաև Օհանյանը ունի հսկա թիմ, դա էլ կօգնի»,- ասաց Արշակյանը:

ՃՏՊ Սպիտակի ոլորաններում
25 Փետրվարի 2017, 18:30 ՃՏՊ Սպիտակի ոլորաններում
ՃՏՊ Նուբարաշենում
25 Փետրվարի 2017, 18:12 ՃՏՊ Նուբարաշենում
Հայտնաբերվել  է դի
25 Փետրվարի 2017, 13:00 Հայտնաբերվել է դի

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica