close
Եղանակը Երևանում
21 Հոկտեմբերի 2017
+15°
+18°Ցերեկ
+7°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հոկ 2017
USD1481.93
GBP1633.83
EUR1569.16
RUB18.37
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կարատեի Հայաստանի հավաքականները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը

Սպորտ

16 Փետրվարի 2017, 11:17
 Կարատեի Հայաստանի հավաքականները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը

Կարատեի Հայաստանի պատանիների, երիտասարդների և մինչև 21 տարեկան մեծահասակների հավաքականները փետրվարի 17-19-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը: Այս մասին հայտնում է Հայաստանի կարատեի ֆեդերացիան:

Հայաստանի ընտրանին հանդես է գալու հետևյալ կազմով` Հարություն Առաքելյան (16-17տ. տարիքային խումբ, 55կգ. քաշային կարգ), Սիմոն Մովսիսյան (14-15տ., 63կգ.), Էրիկ Խաչատրյան (14-15տ., 52կգ.), Անիտա Մակյան (16-17տ., 59կգ.), Ռուդիկ Շուխյան (14-15տ., 57կգ.), Կարեն Սարգսյան (16-17տ., 68կգ.), Ալբերտ Ավետիսյան (16-17տ., 61կգ.), Միխայիլ Մխիթարյան (16-17տ., կատա), Սերգեյ Դալլաքյան (18-21տ., 67կգ.), Սերյոժա Սարգսյան (18-21տ., 75կգ.), Էդգար Մինասյան (18-21տ., 60կգ.), Դավիթ Մակյան (14-15տ., 70կգ.):

2016 թվականի օգոստոսին կարատե մարզաձևը, որը ներկայացնում է WKF-ը (Աշխարհի կարատեի ֆեդերացիան), ճանաչվել է օլիմպիական մարզաձև: 2020թ. Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերին կնախապատրաստվի նաև Հայաստանի կարատեի ազգային հավաքականը: Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Նիկոլայ Գրիգորյանի խոսքով հայ մարզիկները «Տոկիո-2020»-ին կմասնակցեն այն դեպքում, եթե դառնան Եվրոպայի չեմպիոն կամ աշխարհի առաջնության մրցանակակիր:

Կորած երեխային գտել են
21 Հոկտեմբերի 2017, 10:25 Կորած երեխային գտել են

yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica