close
Եղանակը Երևանում
21 Նոյեմբերի 2018
+2°
+11°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Նմբ 2018
USD1484.70
GBP1622.16
EUR1553.96
RUB17.38
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մենք չենք ակնկալում ընտրակաշառքով քվեարկողի, հավերժական դժգոհողների ձայները. Աղվան Վարդանյան

Քաղաքական

15 Փետրվարի 2017, 15:36
 Մենք չենք ակնկալում ընտրակաշառքով քվեարկողի, հավերժական դժգոհողների ձայները. Աղվան Վարդանյան

ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնում այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը նշեց, որ իրենց թիմը կազմակերպված, երիտասարդ և ներկայանալի թիմ է:

«Դաշնակցության ցուցակում չկան մարդիկ, ովքեր սեփական ամբիցիաներով են առաջնորդվում: Մեր բոլոր թեկնածուների միակ նպատակը առավելագույնը Դաշնակցության համար ձայն ապահովելն է»,- ընդգծեց նա:

Վարդանյանը հայտարարեց, թե ՀՅԴ-ն եղել է ընդդիմություն, եղել է իշխանության մաս, կրկին եղել է ընդդիմություն, բայց ՀՅԴ-ն չի փոխվել: «Մենք չենք փոխվել, մեր խնդիրները, մեր նպատակները, մեր առաջնահերթությունները չեն փոխվել: Չկա մի բան, որ մենք ասենք ու հետո դրանից հրաժարվենք, մեր ասածների մեջ չկա պոպուլիստական, ձայներ հավաքելու, փախցնելու համար ասված մի միտք, որը իրատեսական չէ, որը ռեալ չէ»,- նշեց նա:

«Աբսուրդի ենք մենք հասնում: Վերցրեք 10 տարի առաջ ընդդիմության ասածները իշխանության հասցեին, վերցրեք այսօրվա` իրենց ընդդիմություն հռչակած` այդ ժամանակվա իշխանության ներկայացուցիչներին և նայեք նրանց ասածներին այսօրվա իշխանության հասցեին, ոչ մի բառ տարբերություն չեք գտնի: Մեզ չեք կարող մեղադրել: Այս երկրում նաև մեր շնորհիվ համակարգային փոփոխություններ են եղել, մեր շնորհիվ նաև ընտրական նոր համակարգ է ձևավորվել, որն ավելի վստահություն է ներշնչում, որպեսզի ընդդիմությունն ավելի ակտիվորեն մասնակցի: Մենք, լինելով իշխանության մաս, ամեն ինչ արել ենք, որպեսզի ընդդիմությունը պառլամենտում առնվազն 1/3-րդ տեղ ունենա, որ կարողանա իր զսպող, վերահսկող լիազորություններն իրականացնել»,- հայտարարեց Վարդանյանը:

Ըստ նրա` կլինեն մարդիկ, ովքեր կասեն, որ Դաշնակցությունն իշխանություն է, բայց կլինեն նաև շատ ավելի գիտակից լայն շրջանակներ, որոնք կտեսնեն Դաշնակցության արածը: «Մենք 2007 թվականին իշխանության մաս էինք, հավաքել ենք 180 հազար ձայն` ունենալով ընդամենը 6000 դաշնակցական Հայաստանում: Այսօր էլ մենք ունենք 6000-6500 դաշնակցական: 2007 թվականին կային քաղաքական ուժեր, որ ասում էին` 400 հազար անդամ ունեն, հավաքում էին 200 հազար ձայն, ասում էին` 200 հազար անդամ ունեն, հավաքում էին 80 հազար ձայն: Սա է Դաշնակցության տարբերությունը»,- ասաց Վարդանյանը, ապա հավելեց. «Մենք չենք ակնկալում ընտրակաշառքով քվեարկողի, հավերժական դժգոհողների ձայները, մենք ակնկալում ենք մտածող, ընկալող, այս երկրում ապրելու ցանկություն ունեցող, այս երկրում բան փոխելու ցանկություն ունեցող մարդկանց ձայները, իսկ այդ մարդիկ շատ են»:

Ազգային ժողովի նիստն` ուղիղ
21 Նոյեմբերի 2018, 11:03 HES_VIDEOԱզգային ժողովի նիստն` ուղիղ
Անարմատ ծիլեր
20 Նոյեմբերի 2018, 22:02 Անարմատ ծիլեր
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica