close
Եղանակը Երևանում
19 Ապրիլի 2018
+20°
+22°Ցերեկ
+7°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Ապր 2018
USD1480.99
GBP1682.62
EUR1594.84
RUB17.79
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հնագետները միաձայն դեմ են արտահայտվել Ակրոպոլիսում Gucci-ի նորաձևության ցուցադրությանը

Խճանկար

15 Փետրվարի 2017, 16:18
 Հնագետները միաձայն դեմ են արտահայտվել Ակրոպոլիսում Gucci-ի նորաձևության ցուցադրությանը

Հունաստանի հնագիտական կենտրոնական խորհրդի անդամները միաձայն դեմ են արտահայտվել Ակրոպոլիսում Gucci-ի նորաձևության ցուցադրությանը. հայտնում է РИА Новости-ն:

«Ակրոպոլիսի հուշարձանների հատուկ մշակութային բնույթը չի համապատասխանում նման իրադարձությանը, քանի որ դրանք համաշխարհային ժառանգության եզակի նմուշներ են»,- ասվում է որոշման մեջ:

Gucci ընկերությունը խնդրել էր թույլատրել Ակրոպոլիսում ցուցադրել իր Gucci Cruz 2018 հավաքածուն: Դեֆիլեն ծրագրվում էր անցկացնել Պարթենոնի և Էրեխթեյոնի միջև 2017-ի հունիսի 1-ին, պետք է հրավիրվեր 300 հյուր: Որպես Հունաստանի մշակութային ժառանգության նկատմամբ իր հարգանքի հավաստիք` ընկերությունը պատրաստ էր 2 մլն եվրոյի դրամաշնորհ տրամադրել Ակրոպոլիսում վերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար:

Ի դեպ, այլ վայրում, օրինակ` Զևսի տաճարի մոտ միջոցառումն անցկացնելու առաջարկը Gucci-ին չի հետաքրքրել:

Նշենք, որ անցյալ տարի ընկերությունը ցուցադրություն էր կազմակերպել Լոնդոնի Վեստմինստերյան աբբայությունում:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica