close
Եղանակը Երևանում
17 Նոյեմբերի 2018
+8°
+12°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նոր որակի իշխանությունն է, որ կարող է լուծել երկրում կուտակված բոլոր խնդիրները. Արմեն Ռուստամյան

Քաղաքական

15 Փետրվարի 2017, 14:53
 Նոր որակի իշխանությունն է, որ կարող է լուծել երկրում կուտակված բոլոր խնդիրները. Արմեն Ռուստամյան

ՀՅԴ «Սիմոն Վացյան» կենտրոնում ՀՅԴ ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց համամասնական և ռեյտինգային ցուցակները և խոսեցին, թե ինչ ծրագրով են գնալու խորհրդարանական ընտրություններին:

ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը պատմեց, թե ինչ ասելիքով են գնում խորհրդարանական ընտրություններին, որն է իրենց հիմնական նպատակն ու թիրախը:

Ըստ նրա` իրենք բացառիկ նշանակություն են տալիս այս ընտրություններին, և խորհրդարանական ընտրություններն իսկապես բացառիկ են թե' Հայաստանի, թե' Դաշնակցության հետապնդած ծրագրերն իրականացնելու համար: Ռուստամյանի խոսքով` այս ընտրությունները ՀՅԴ-ի սկսած գործընթացի չափազանց կարևոր փուլն է:

«Մենք արդեն քանի տարի է` երկրում արմատական փոփոխություններ իրականացնելու մի ամբողջական ծրագիր ենք իրականացնում, մի ամբողջական գործընթացի սկիզբ ենք դրել, և սա իր արդյունքները պետք է տա կարևորագույն այս հանգրվանը հաղթահարելու պայմաններում: Ընտրությունները լինելու են այն գլխավոր խթանը, որ կարողանանք մեր սկսածն իր ավարտին հասցնել»,- ընդգծեց նա:

Ռուստամյանը շեշտեց, որ երկրում կուտակված  դժգոհությունը հավերժ կմնա, եթե չվերացվեն պատճառները: «Մենք այդ պատճառենրը վերացնելու ուղղությամբ է, որ քայլեր ենք նախաձեռնել և վստահ ենք եղել, որ դրա հիմքում ընկած են համակարգային արատները, որոնք մինչև հիմա մեր երկրում պահպանվել են. անձինք են փոխվել, մարդիկ են փոխվել, իշխանություններ են փոխվել` իրենց անուններով, բայց իշխանության որակ չի փոխվել, և մենք, նոր սկիզբ ասելով, առաջին հերթին հասկանում ենք, ակնկալում ենք, որ դա պետք է բերի նոր որակի իշխանություն, նոր որակի իշխանությունն է, որ կարող է լուծում տալ այս բոլոր կուտակված խնդիրներին»,- նշեց նա:

Ռուստամյանը նշեց, որ Դաշնակցությունը պրոցես է սկսել, որը պետք է ավարտին հասցնել: «Դրա համար մենք պետք է ունենանք այնպիսի ներկայություն Ազգային ժողովում, որ այս գործընթացները լինեն անխափան և նպատակային: Սա է ընդհանուր ծրագիրը, որը Դաշնակցությունը պետք է իրականացնի, և մեր թիմը, որ ձևավորել ենք, պատկառելի թիմ է: Ամեն մեկի հետ առանձին այս խնդիրները քննարկել, խոսել ենք: Բոլորը տոգորված են այս գաղափարներով և պետք է գան մեր երկիրն այս ծրագրով առաջ տանելու»,- եզրափակեց նա:

Հարցեր՝ Իշխան Սաղաթելյանին
17 Նոյեմբերի 2018, 11:12 Հարցեր՝ Իշխան Սաղաթելյանին
Ի՞նչն ենք պաշտպանում...
16 Նոյեմբերի 2018, 21:45 Ի՞նչն ենք պաշտպանում...
Տեղումներ` թաց ձյան տեսքով
16 Նոյեմբերի 2018, 18:01 Տեղումներ` թաց ձյան տեսքով
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica