close
Եղանակը Երևանում
21 Սեպտեմբերի 2018
+16°
+26°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Շատ քիչ ուժեր կամ անհատներ կան, որ փորձում են ՀՅԴ-ին հարվածել. Աղվան Վարդանյան

Քաղաքական

15 Փետրվարի 2017, 13:48
 Շատ քիչ ուժեր կամ անհատներ կան, որ փորձում են ՀՅԴ-ին հարվածել. Աղվան Վարդանյան

ՀՅԴ-ն ակնկալում է մեծ քվե, լուրջ, ծանրակշիռ ներկայացվածություն ԱԺ-ում: Այս մասին ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնում հայտարարեց ՀՅԴ նախընտրական շտաբի պետ Աղվան Վարդանյանը:

Նա անդրադարձավ ընտրություններից հետո կոալիցիա կազմելու հնարավորությանը: Ըստ Վարդանյանի` իրենք երկրի ներսում թշնամի չունեն և բոլոր քաղաքական ուժերի հետ էլ նորմալ հարաբերությունների մեջ են: «Բոլորի հետ էլ համագործակցում ենք, բոլորի հետ էլ շփվում ենք: Ճիշտ է, երբեմն զայրանում ենք, որ պոպուլիստական հայտարարություններ են անում նախընտրական փուլում, բայց դա նորմալ է»,- ասաց նա` հավելելով որ ընտրությունների արդյունքները ցույց կտան ամեն ինչ:

Վարդանյանի խոսքով` ՀՅԴ համագործակցությունը ՀՀԿ-ի հետ երկարաժամկետ է, բայց համագործակցության շարունակությունը  թե' ՀՀԿ-ի և թե' մնացածի հետ կապված կլինի ընտրությունների արդյունքներից: «Շատ քիչ կան ուժեր կամ անհատներ, որոնք փորձում են ՀՅԴ-ին հարվածել, որովհետև նրանք հասկանում են ՀՅԴ կշիռը թե' երկրի ներսում, թե' դրսում, ուստի փորձում են պահել մեզ հետ հավասարակշիռ հարաբերություններ»,- ասաց նա:

Օրվա կադր
20 Սեպտեմբերի 2018, 13:13 Օրվա կադր
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica