close
Եղանակը Երևանում
23 Հոկտեմբերի 2018
+15°
+18°Ցերեկ
+9°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հոկ 2018
USD1484.13
GBP1630.63
EUR1556.80
RUB17.41
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բելգիայի բնակիչներից մեկը վիճակախաղով 23,5 մլն եվրո է շահել

Խճանկար

15 Փետրվարի 2017, 11:33
 Բելգիայի բնակիչներից մեկը վիճակախաղով 23,5 մլն եվրո է շահել

Բելգիայի բնակիչներից մեկը երեկ EuroMillions վիճակախաղով 23,5 մլն եվրո է շահել. տեղեկացնում է РИА Новости-ն:

Այդ վիճակախաղի շնորհիվ ամեն տարի Բելգիայի բնակիչներից ոմանք միլիոնատեր են դառնում: Օրինակ` անցյալ տարվա հոկտեմբերին Բրյուսելի փողոցները մաքրող է ջեքփոթ շահել` 168 մլն եվրո, որը թագավորության պատմության մեջ ամենամեծ շահումն էր:

EuroMillions-ի առաջին խաղարկությունն անցկացվել է 2004-ի փետրվարի 13-ին երեք երկրում` Ֆրանսիա, Իսպանիա, Մեծ Բրիտանիա, իսկ արդեն հոկտեմբերին դրան միացել են Լյուքսեմբուրգը, Բելգիան, Շվեյցարիան, Պորտուգալիան, Իռլանդիան և Ավստրիան: Շահույթը հարկվում է միայն Շվեյցարիայում: Վիճակախաղի մեկ տոմսն արժե 2,5 եվրո:
Ես ազգայնական եմ. Թրամփ
23 Հոկտեմբերի 2018, 11:54 Ես ազգայնական եմ. Թրամփ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica