close
Եղանակը Երևանում
24 Մայիսի 2017
+15°
+19°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Մայ 2017
USD1482.59
GBP1626.79
EUR1543.30
RUB18.53
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
[email protected] [email protected]
ՎԵՐԵՎ

Սթիվ Ջոբսին ճանաչո՞ւմ եք, պարոնա´յք

Հարթակ

13 Փետրվարի 2017, 14:33
 Սթիվ Ջոբսին ճանաչո՞ւմ եք, պարոնա´յք

Թեև Սթիվ Ջոբսին շատերն են ճանաչում անգամ աֆրիկյան Չադում, բայց ես վստահ եմ, որ նրան Հայաստանում օլիգարխներից շատերը չեն ճանաչում: Ոչ թե` որովհետեւ Ջոբսն առավել հայտնի է Աֆրիկայում, այլ քանի որ հայ օլիգարխները բոլորովին այլ հետաքրքրություններ ունեն: Մինչդեռ Ջոբսը մահանալուց առաջ, ըստ իմ անձնական տպավորության, մի քիչ ճանաչել է հայ օլիգարխներին, հակառակ պարագայում չէր ասի. «Հարստության անդադար ձեռք բերումը մարդուն խամաճիկ է դարձնում, ինչպես եւ պատահեց իմ դեպքում»: Հաստատ ճանաչել է, այլ հարց է, որ հայ օլիգարխներից շատերը չգիտեն, թե հարստության անդադար ձեռք բերումն ինչ է անում, եւ խամաճիկն ինչ է…

Էլի շատ բաներ չգիտեն, օրինակ` այն, որ հարստությունը, որն իրենք ձեռք են բերել կյանքի ընթացքում, չեն կարող իրենց հետ վերցնել: Ջոբսը սա գիտեր: Նրանք չգիտեն, եթե իմանային այդքան հարստության չէին ձգտի, դրանով իսկ չէին խամաճիկանա:

Բա որ, Աստված չանի, հիվանդանաք, պառկեք հիվանդի մահճակալին եւ հետ նայեք ձեր ապրած կյանքի՞ն: Չե՞ք հասկանալու, որ ամբողջ ճանաչումը, որն ունեք, եւ հարստությունը, որը ձեռք եք բերել, կորցրել է իր նշանակությունը վերահաս մահվան առջեւ: Ջոբսն, օրինակ, սա հասկացել էր: Կհասկանա՞ք, արդյոք, դուք, վստահ չեմ, վստահ չեմ, քանի որ վստահ եմ, որ ձեզանից շատերը ոչ Ջոբսին են ճանաչում, ոչ գիրք են կարդացել, ոչ էլ հասկանում են, որ կյանքում պետք է լինի ավելի կարեւոր բան, քան փողը, մանդատը: Օրինակ` Ջոբսի կարծիքով` գուցե այդ կարեւոր բանը մարդկային հարաբերություններն են կամ արվեստը, միգուցե երիտասարդության երազանքները, բայց այստեղ մի խնդիր կա` Ջոբսը գիտեր, թե ինչ են մարդկային հարաբերությունները, արվեստը եւ երիտասարդության երազանքը, նա նաեւ գիտեր, որ միակ բանը, որը մարդը, անկախ նրանից հարուստ է, թե` աղքատ, կարող է վերցնել իր հետ, սիրո առաջացրած հիշողություններն են… Մինչդեռ ձեզանից շատերի հիշողությունները, պարոնա'յք, վերջին խաշի սեղանի մասին են: Չէ, ոչ ոք չի վիճարկում, որ սիրել կարելի է նաեւ խաշ, բայց, կներեք, միայն խա՞շ… Ի դեպ, երբ այն հաճախ ես ուտում կամ, առհասարակ, հաճախ ես ուտում, վնաս է, հիվանդանում ես, եւ եթե դուք կարող եք որեւէ մեկին աշխատանքի ընդունել, որ ձեր փոխարեն մեքենա վարի` օրինակ, կամ գումար աշխատի, ապա ձեր փոխարեն ոչ ոք չի համաձայնի կրել ձեր հիվանդությունը, որքան էլ խաշ ուտեք նրանց հետ, ովքեր ամեն երկրորդ խոսքին ասում են` ցավդ տանեմ: Սա ամենակեղծ խոսքերն են, որովհետեւ,եթե հնարավոր լիներ ինչ-որ մեկի ցավը տանել, ապա ոչ մի երեխա չէր մահանա իր ծնողի աչքի առջեւ: Ուրեմն նա, ով ասում է, որ պատրաստ է ձեր ցավը տանել, խաբում է, դո՞ւք եք ասում` խաբում եք…

Ես հասկանում եմ, որ ձեզանից շատերը սովոր են դրան, նկատի ունեմ` խաբելուն, հակառակ պարագայում այդքան հարուստ չէիք լինի: Կզարմանաք, բայց ես մարդկայնորեն հասկանում եմ, որ հարստության եք ձգտում` անգամ հարուստ լինելով: Ես ու, վստահ եմ, շատերը, չենք հասկանում ձեր կուրությունը, դիմացինին, կողքինին, հետեւում գտնվողին չտեսնելը, սա չենք հասկանում, քանի որ չենք հասկանում, թե ինչպե՞ս կարելի է այդքան հարուստ լինել եւ կույր: Բա լավ, աշխարհում մի լավ ակնաբույժ չկա՞, որ գնաք մոտը, եւ վերացնի ձեր կուրությունը, գոնե մեղմի: Փաստորեն, չկա:

Մի գաղտնիք բացահայտնեմ` եթե կույր չլինեիք, ապա ամեն օր կտեսնեք, թե ինչ գեղեցիկ է հոսում գետը, կամ մայր մտնում արեւը, կամ տեղում ձյունը, կամ քնում բալետի պարուհի դառնալ երազող փոքրիկ աղջիկը, կամ գրում, կարդում, մտածում, խոսում են բոլոր այն մարդիկ, ովքեր ձեզանից ավելի հարուստ են եւ ձեզանից ավելի խելոք:

Պահպանեք ձեզ, եթե, իհարկե, չեք ցանկանում միշտ մնալ խամաճիկ:

Ճանաչեք մարդկանց, գնահատեք նրանց, սիրեք, սա ավելի կարեւոր է:

Հովիկ Աֆյան

Մահացել է Ստալինի թոռը
24 Մայիսի 2017, 12:27 Մահացել է Ստալինի թոռը
Հրդեհ` Հրազդանում
24 Մայիսի 2017, 11:00 Հրդեհ` Հրազդանում
Ցուլը փախել է
23 Մայիսի 2017, 22:12 Ցուլը փախել է

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Պահի կենացը
1 Մարտի 2017, 16:19
Բազմասերիանոց ծեծեր
27 Փետրվարի 2017, 15:11
Ապշած-սառածը
21 Փետրվարի 2017, 16:26
Երկրին բան չասեք
8 Փետրվարի 2017, 20:31
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica