close
Եղանակը Երևանում
16 Հուլիսի 2018
+19°
+27°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հլս 2018
USD1481.17
GBP1631.92
EUR1559.84
RUB17.73
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինքս եմ աշխատանքից ազատվելու դիմում գրել` վատառողջ եմ. Վլադիմիր Պողոսյան

Մշակույթ

10 Փետրվարի 2017, 12:26
 Ինքս եմ աշխատանքից ազատվելու դիմում գրել` վատառողջ եմ. Վլադիմիր Պողոսյան

Տեղեկացրել էինք, որ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանին աշխատանքից ազատելու որոշում է կայացրել:

Պողոսյանը Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց, որ ինքն է աշխատանքից ազատման դիմում գրել: «Առողջական խնդիրներ ունեմ, արդեն երկու ամիս է` աշխատանքի չէի գնացել, իսկ նոր տարին սկսվել է, ու ծրագրեր ունենք կյանքի կոչելու: Դրա համար էլ աշխատանքից ազատման դիմում գրեցի»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է հարցին, որ, ըստ Ամիրյանի, աուդիտ է անցկացվել ՊՈԱԿ-ում, և չարաշահումներ են հայտնաբերվել, ինչի հետևանքով էլ Պողոսյանին պետք է ազատել աշխատանքից, ապա մեր զրուցակիցը նշեց, որ աուդիտի արդյունքների հետ կապված իրենք պարզաբանում են ներկայացրել նախարարություն: «Եթե նախարարությունն անհամաձայնություն ունենա, հետագայում կներկայացնի ՊՈԱԿ-ին»,- ասաց նա: 

Նշենք, որ ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար արդեն մրցույթ է հայտարարվել: 

Սրբերի հետ` լրբերի պես
15 Հուլիսի 2018, 13:43 Սրբերի հետ` լրբերի պես

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica