close
Եղանակը Երևանում
25 Նոյեմբերի 2017
-2°
+4°Ցերեկ
-2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Նմբ 2017
USD1483.99
GBP1645.01
EUR1574.40
RUB18.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երկրին բան չասեք

Հարթակ

8 Փետրվարի 2017, 20:31
 Երկրին բան չասեք

Անկեղծ ասած՝ ես զարմանում եմ այն մարդկանց հայտարարությունների կապակցությամբ, ովքեր պնդում են, թե՝ եթե Իսրայելի եւ Ռուսաստանի պես մեծ պետությունները չկարողացան խոչընդոտել Լապշինի արտահանձնմանը, Հայաստանն ի՞նչ աներ, մանավանդ` երբ Լապշինը ՀՀ քաղաքացի չէ: Պարոնա'յք, դուք սա լո՞ւրջ եք ասում, ասենք՝ չգիտե՞ք ու հարցնո՞ւմ եք: Լավ, հնարավոր է Ռուսաստանն ու Իսրայելը թույլ պետություններ են, մենք է՞լ ենք թույլ: Հնարավոր է` Ռուսաստանի եւ Իսրայելի վրա Բելառուսը թքած ունի, մեզ վրա է՞լ ունի: Հնարավոր է` Բելառուսը ցանկանում է Ռուսաստանից եւ Իսրայելից բաներ քաղել, կորզել, մեզնից է՞լ է ուզում: Եվ վերջապես` հնարավոր է` Ռուսաստանն ու Իսրայելը անհրաժեշտ հետեւողականություն չեն ցուցաբերել այս հարցում, մենք է՞լ չենք ցուցաբերել: Փաստորեն, այդպես է ստացվում, իսկ քանի որ այդպես է ստացվում, ուրեմն մեղավորը մենք ենք, ինչի հետ, ի դեպ, դուք համաձայն չեք:

Բայց ես այլ բանից էի ցանկանում խոսել, էլի այս թեմայով, բայց բոլորովին այլ բանից: Բելառուսում ՀՀ դեսպանը որոշ լրատվամիջոցների հարցազրույց է տվել: Խոսել է, օրինակ, հայ-բելառուսական կապերն ամուր պահելու անհրաժեշտության, Հայաստանի եւ Բելառուսի՝ միասին քայլելու հրամայականի, այդ կապերը չխարխլելու կարեւորության մասին, մի խոսքով… Նա նաեւ նշել է, որ  ինչ իրենից հասնում էր, ինքն արել է: Օրինա՞կ, օրինակ` գնացել է Բելառուսի ԱԳՆ եւ հանդիպել է Լապշինի թեմայով: Հիմա ինքը ի՞նչ մեղք ունի, որ բելառուսները պարզապես անտեսել են: Ի դեպ, «անտեսել են» բառերը հենց պարոն դեսպանն է օգտագործել: Հարգելի' պարոն Խաչատրյան Արմեն, մենք, իհարկե, չենք կասկածում Ձեր դիվանագիտական հնարավորությունների վրա, ու քանի որ չենք կասկածում, վստահ ենք, որ Դուք հրաշալի հասկանում եք, որ դիվանագիտության մեջ անտեսում են թույլին: Ու ձեր ասածից ստացվում է, որ, Բելառուսի կարծիքով, Հայաստանը շատ թույլ է, քանի որ Հայաստանին/նրա դեսպանին/ կարելի է անտեսել: Ու այստեղ՝ Հայաստանում, մարդկանց, գոնե` նրանց մեծ մասին, որոնք խորապես թքած ունեն Բելառուսի կարծիքների վրա էլ, Ռուսաստանի եւ Իսրայելի հանդեպ Բելառուսի վարած քաղաքականության վրա էլ, հետաքրքրում է մեկ հարց` ինչո՞ւ է, ՀՀ դեսպանի կարծիքով, ՀՀ-ն թույլ երկիր, գոնե` Բելառուսի համար: Լավ չե՞ք աշխատել ու աշխատում, հնարավոր է, այստեղ լավ չենք աշխատել ու աշխատում, դա էլ է հնարավոր, բայց ամենահավանականը գիտե՞ք` որն է, այն, որ շուտով կհանդիպեն Պուտինն ու Լուկաշենկոն, կամ Պուտինն ու Ալիեւը, եւ Լապշինը ազատ կարձակվի: Առանց Ադրբեջանի թույլտվության Արցախ այցելելու համար Բաքվից ներողություն խնդրելուց հետո, իհարկե: Իսկ դա կնշանակի, որ Ռուսաստանը կարողացավ հետ բերել իր քաղաքացուն, իսկ Հայաստանը չկարողացավ այնպես անել, որ Լապշինը Բաքվից ներողություն չխնդրի: Ամեն ինչ արեց, բայց չկարողացավ, իսկ սա դիվանագիտական լեզվից թարգմանաբար նշանակում է… մեր պրոֆեսիոնալ ԱԳՆ-ի պրոֆեսիոնալ դիվանագետներն ու արտակարգ ու լիազոր դեսպանները վստահաբար գիտեն, թե ինչ:

Խնդրում եմ` սրանից հետո Ձեր հարցազրույցներում եւ ելույթներում երկրին բան չասեք: Չմոռանաք:

Հովիկ Աֆյան

ՃՏՊ` Վանաձորում
24 Նոյեմբերի 2017, 23:34 ՃՏՊ` Վանաձորում
Թունավորում Ծիլքարում
24 Նոյեմբերի 2017, 15:11 Թունավորում Ծիլքարում

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica