close
Եղանակը Երևանում
24 Մայիսի 2017
+15°
+19°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Մայ 2017
USD1482.59
GBP1626.79
EUR1543.30
RUB18.53
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
[email protected] [email protected]
ՎԵՐԵՎ

Կստացվի՞ այսօրվա գործը, կծառայի վաղվան. Արմեն Գրիգորյան

Հարցազրույց

8 Փետրվարի 2017, 14:50
 Կստացվի՞ այսօրվա գործը, կծառայի վաղվան. Արմեն Գրիգորյան

Խորհրդարանական ընտրությունները սարերի հետևում չեն: ՀՀ-ն կիսանախագահական համակարգից անցում է կատարում խորհրդարանականի, ուստի այս ընտրությունները շատ կարևոր են: Ինչպե՞ս անցկացնել թափանցիկ ընտրություններ, ինչպե՞ս զերծ մնալ ընտրակաշառք երևույթից: Այս և այլ հարցերի շուրջ Yerkir.am-ը զրուցել է դաշնակցական Արմեն Գրիգորյանի հետ:

 

- Այս խորհրդարանական ընտրությունները շատ կարևոր են մեր երկրի համար, քանի որ համակարգ ենք փոխելու` ԱԺ-ն դառնալու է  քաղաքական թիվ մեկ մարմինը, ուստի շատ կարևոր է, որ ընտրություններն արդար լինեն: Ինչպե՞ս հասնել դրան: 

- Հայաստանի Հանրապետություն հասել է մի նոր հանգրվանի, երբ էականորեն պետք են փոփոխություններ բոլոր մոտեցումներում: Կարճ ասած՝ կստացվի՞ այսօրվա գործը, կծառայի վաղվան: Այո, իսկապես կարևոր են, քանի որ Հայաստանն անցում է կատարել երկրի կառավարման նոր մոդելի՝ խորհրդարանական համակարգի: Ընտրությունների արդար անցկացման համար հստակ մեխանիզմներ են դրվել, որոնցից թերևս ամենակարևորներից են` տեխնիկական միջոցներով անձի նույնականացումը, ընտրացուցակների հրապարակումը, ընտրատեղամասերում աշխատանքների հանրայնացումը և այլն: Բացի այս ամենից, խստացվել են նաև պատիժները, հստակ փոփոխություններ են կատարվել քրեական օրենսգրքում` ընդհուպ մինչև ազատազրկում: Մեխանիզմները կան, մնում է կիրառությունը, որպեսզի միս ու արյուն ստանա, իսկ դրա համար պետք է ընտրությունների անցկացման ձևի մասին տեղեկությունը հասնի քաղաքացուն: Արդար ընտրությունների հասնելու համար առաջին հերթին պետք է ընտրել այն` պատասխանատվության զգացում ունեցող ուժերին, որոնք գիտեն իրենց անելիքը, չունեն նախընտրական ակտիվության շրջան, այլ ամեն օր ու տարի են ակտիվ աշխատում, ժողովրդի հետ են և ժողովրդի համար: Ընտրվողը հենց սա գիտակցեց, կնշանակի` հասկանում է, որ բեռի տակ մտել և պատասխանատու է, իսկ անգործին ու անկարողին վաղն արդեն չպիտի գայթակղիչ լինեն ԱԺ աշխատանքները: Կարևորը հասարակության պահանջն է, ամենօրյա պահանջը: Արդարության հիմնական գաղափարը ընտրողի և ընտրվող կուսակցությունների իրավագիտակցության բարձր մակարդակն է: Պետք է բարձրացնելու ձևը գտնենք, իսկ շատերի մոտ իսկապես անկում է:

 

նտրակաշառք երևույթից ինչպե՞ս ձերբազատվել, ինչպե՞ս մարդկանց գիտակցության վրա ազդել, որ հետագա 5 տարին 5000 կամ ավելի գումարով վաճառել չի կարելի:

- Ընտրակաշառքը և, առհասարակ, կաշառք բառարմատով ցանկացած երևույթ երկու կողմ ունի՝ տվող և վերցնող: Դա միայն դրամի տեսքով չէ, շատ հաճախ դա նշանակում է գործի տեղավորվելու հնարավորություն, շատերի մոտ բարեգործական հիմնադրամներից ուղղված միջոցներ, օրինակ` մարտի վերջին խրախուսական պարգևավճարներ և այլն: Հարուստ մարդու շուրջ հավաքված քաղաքական կուսակցությունները, որոնք որոշակի ակտիվություն են ունեցել քաղաքական և հասարակական կյանքում, մեծ փողի շուրջ են հավաքվել, իսկ դա ի՞նչ է, դա յուրատեսակ կաշառքի ձև չէ՞, արդյոք: Այն միավորումները, որոնք չունեն երկրի զարգացման երկարաժամկետ ռազմավարական պլանը, բայց գնում են ընտրության, դա յուրատեսակ առուծախ է, և գնվում է ոչ թե մեկ անձի ձայնը, այլ` մի ամբողջ կուսակցություն: «Դու` ինձ, ես` քեզ» սխեման փակ և նեղ շրջան է` հասարակությունից անջատ, հետևաբար` անգաղափար, չի կարող արտաքին քաղաքականության մասով կոնսենսուս լինել արևմտամետների և ռուսամետների միջև, էլ ինչո՞ւ են դաշինքներ կազմում: Եթե դաշինքը ձևավորվում է գաղափարների շուրջ, ապա ընդունելի է և նույնիսկ` ողջունելի, բայց երբ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները հավաքվում են փողի շուրջը, դա ոչ այլ ինչ է, եթե ոչ ծառայել մեկին և ունենալ փափուկ աթոռ ԱԺ-ում: Իսկ, առհասարակ, ընտրակաշառքի դեմ մի ելք կա` բարձրացնել մարդկանց ինքնագնահատականը և նվազեցնել անտարբերությունը: Սա է բանաձևը:

 

-Կարելի՞ է ասել` ՀՅԴ նախաձեռնությամբ այս սահմանադրական փոփոխությունները կյանքի կոչվեցին: Ինչո՞ւ գնացիք իշխանության հետ կոալիցիայի: Չե՞ք վախենում, որ դրանից վարկանիշ կորցրեցիք:

 - Որ Դաշնակցության երկար տարիների գաղափարն էր, դա փաստ է, դա ամրագրված է ՀՅԴ նախընտրական բոլոր պլատֆորմներում, բազմիցս ասվել է դրա մասին և ապացուցման կարիք չունի: Քաղաքական կոալիցիան երկու առանցքային հենարան ունեցավ՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հռչակագիրը և խորհրդարանական Հայաստանի ստեղծում: Կարծում եմ` կկորցնենք, բայց կորուստն արդյունք կտա: Եթե մարդն առավոտյան առույգ և կուշտ գնում է այգի, աշխատում մինչև երեկո, նա նույնպես կորցնում է իր էներգիան ու ժամանակը, բայց արդյունք է ունենում և իր ընտանիքի հոգսը թեթևանում է: Կարծում եմ` կոալիցիայի տված շոշափելի արդյունքը նոր ընտրական օրենսգրքի ընդունումն էր և խաղի նոր կանոնների սահմանումը: Ակնհայտ է, չէ՞, որ էլ չկա կասկածի ոչ մի ինստրումենտ: Ինչպես լուսահոգի Վահան Հովհաննիսյանն էր ասում` մարդ չպետք է պայքարի այն բանի համար, ինչ իրեն հարմար է, այլ այն բանի համար, ինչը ճիշտ է: Ես կիսում եմ նրա այն կարծիքը, որ եթե ՀՅԴ-ն խորհրդարան չանցնի, Աստված չանի, իհարկե, (ծիծաղում է) միևնույն է` ես էլ եմ ասում, որ այս համակարգը ճիշտ էր:

 

- ՀՅԴ-ն ի՞նչ տեսլականով ու գաղափարով է գնալու ընտրությունների, ինչի՞ համար պետք է ընտրողը ձեզ ձայն տա: 

- Գաղափարը մեկն է՝ ստեղծել հզոր երկիր, իրար նկատմամբ ներողամիտ հասարակություն, հանդուրժողականության միջավայր, սոցիալապես արդար և տնտեսապես հարուստ երկիր, ձևավորել մեր երկիրը շատ սիրող` ազգային գաղափարներով սնված հասարակություն: Սա, իհարկե, իմ կարծիքն է: Կլինի նախընտրական ծրագիր, որը կհրապարակվի, կներկայացվի, և բոլորս միասին կունենանք համեմատելու բան:


- Ինչպե՞ս եք անելու, որ ժողովուրդը ձեզ ու ՀՀԿ-ին չնույնացնի:

- Անկեղծ որ ասեմ, չեմ կարծում, թե Դաշնակցությանն ու ՀՀԿ-ին նույնացնում են: Նույնացնելը քաղաքական իմաստով կամ, ավելի ճիշտ, նախընտրական շրջանում մի նպատակ ունի, և դա չի անում ժողովուրդը, այլ որոշ անբան ու ապիկար ուժեր, որոնք քաղաքական համակարգը դետալներով չեն կարողանում քննարկել, հետևաբար` նրանք ժամանակ առ ժամանակ նման ելույթներով հիշեցնում են իրենց գոյության մասին: Իսկ այդ ամենի դեմ կլինի քաղաքակիրթ և կառուցողական աշխատանք: Երբ նախընտրական շրջանը թևակոխի իր կարևորագույն փուլ, բոլորս միասին շատ ավելի բազմատեսակ նույնացումների կհանդիպենք: Կապրենք, կտեսնենք:

 

Զրուցեց Ամալյա Առաքելյանը

Մահացել է Ստալինի թոռը
24 Մայիսի 2017, 12:27 Մահացել է Ստալինի թոռը
Հրդեհ` Հրազդանում
24 Մայիսի 2017, 11:00 Հրդեհ` Հրազդանում
Ցուլը փախել է
23 Մայիսի 2017, 22:12 Ցուլը փախել է

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica